Կա մի թուլություն

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Այս բանաստեղծությունը նրա մասին է խոսում, որ կա մի մարդ ում չես կարող մոռանալ։ Նրա չարությանը չպատասխանել բարությամբ։ Չես կարողանում նրան քո մեջից հանել։ Շատ գեղեցիկ և ռիթմիկ ստեղծագործություն է։ 

Աղբյուր



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы