Գործնական քերականություն

  1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ, վիրաբույժ, իշայծյամ, իջվածք, դիմադրություն, զինագործ, ապավինել, վիճաբանություն, գիտակ, հանդիսական, գիսակ, վիպասան, դիտարժան, վիմագիր, գիրուկ, քինոտ, սիգաճեմ։

կիս-կես ե<ի, վիր-վերք ե<ի, իշ-էշ է<ի, իջ-էջ ե<ի, դիմ-դեմ ե<ի, զին-զենք ի<ե, ապավ-ապահով, վիճ-վեճ ե<ի, գիտ-գիտություն, հանդիս-հանդես ե<ի, գիս-գես ե<ի, վիպ-վեպ ե<ի, դիտ-դիտել, գիր-գեր ե<ի, քին-քեն ե<ի, սիգ-սեգ ե<ի:

  1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել, սրտակից, վշտակցել, մարմնական, փղիկ, լճափ, մրգասեր, նարնջագույն, ալյակ, մտավոր, գժություն, տարեվերջ, պատանյակ։

ննջ-նինջ, սրտ-սիրտ, վշտ-վիշտ, մարմն-մարմին, փղ-փիղ, լճ-լիճ, մրգ-միրգ, նարնջ-նարինջ, մտ-միտք, գժ-գիժ, տարե-տարի, պատան-պատանի

  1.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ , հոգեբանություն, կենդանակերպ, ոսկեվաճառ, սնահավատ, խնդրագիրք, ուղեվճար, ապակեգործ, հայրենասեր, թվական։

Այստեղ նույնպես ‘ի’ տառը սեղվել է։

  1.       Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, շուն, պտուղ, ունչ, ունդ, կկու։

Բրդյա, ըմպելիք, հրաբուխ, շրջապատ, լեզվաբան, շնաձուկ, պտղաբերություն, ընչանցք, ընդեղեն, կկվաբուն։

  1.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, ձկներ, ստահոդ, կատվախաղ, մածնանման, նռնածաղիկ, աղվամազ։

Ունչ, անասուն, ամուր, թթու, ձուկ, սուտ, կատու, մածուն, նուռ, աղու

‘Ու’ տառը սեղվել է։

  1.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։

Լուսաշող, փութկոտ, սուզանավ, թունավոր, կապտականաչ, ձուլվածք։

  1.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան, մատուցող, ընկուզենի, դաշունիկ, արնանման, ձնաբուք։

Սառույց, մատույցել, ընկույզ, դաշույն, արյուն, ձյուն

  1.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։

Անուշաբույր, գույնզգույն, անհույս, շենք, արևազուրկ, զնել, լուսամուտ

  1.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել, հոգյակ, ճչակ, կլանել, ձնհալ, գժվել, քրքջալ, հոգեբույժ։

Թր-թուր, հոգ-հոգի, ճչ-ճիչ, կլ-կուլ, ձն-ձյուն, գժվել-գիժ, քրքջ-քրքինջ, հոգե-հոգի

  1.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս-անբույս, բուսակեր

Ձյուն-ձյունածածկ, ձնհալ

Բույր-բույրավետ, բուրել

Գունդ-գունդաձև, գնդակ

Ձիգ-ձիգապարան, ձգել

Նուրբ-ամենանուրբ, նրբացնել

Աստղ-կիսաստղ, աստղիկ

Փշուր-փշուրապես, փշրել



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы