Աշխատանք դասարանում

Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ է սազում:


Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, խոշոր:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Սևը ես չեմ սիրում։

Խոշորը շատ մեծ է։

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ, անգույն:

Հողե-ածանցավոր

Նոր-պարզ

Մաքուր-պարզ

Կիսախուփ-բարդ

Անգույն-ածանցավոր


Վարժ. 3 Կազմի՛ր կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ, փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:

Գյուղական գետակ, փարթամ միտք, մրգառատ երազ, մարմարյա զգեստ

Շինծու երազ

Մարմարյա սրահ,
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-Առյուծասիրտ
արև և շող-Արևաշող
տերև և փուշ-Փշատերև
պսակ և ձև-պսակաձև
ձայն և վիշապ-վիշապաձայն
թույր և ձյուն-ձյունաթյուր
շեկ և հեր-շեկահեր
գունդ և ձև — գնդաձև

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա առավել սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով նվազագույն թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները պակաս արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы