Ես սովորել եմ շատ բաներ օրինակ`հոլովները։ Դա մենք անցնում ենք գրեթե մեկ ամիս և ես լավ գիտեմ։ Նաև սովորել ենք արտաքին և ներքին հոլովումները։Կատարել ենք տարբեր գործնական աշխատանքներ կամ ընթերցել հետաքրքիր ստեղծագործություններ և քննարկել/վերլուծել։ Իմ մոտ դժվարություններից է ընթերցանությունը, քանի որ մեկ-մեկ չեմ հասկանում այդ բանաստեղծությունների իմաստը, բայց հիմա սկսել եմ հասկանալ։ Կատարել ենք բազմազան նախագծեր օրինակ` Կոմիտասյան օրեր Կոմիտասի մասին, Աշուն օր։ Սարոյական օրեր Քո կյանքի ժամերը, Վիլյամ Սարոյանի մասին, Նռնենիներ, Պատերազմը։ Նաև կատարել ենք գրաբարյան օրեր նախագիծը գրաբարյան օրեր, գրաբարյան օրեր։ Ես համարում եմ, որ իմ ամենագեղեցիկ շարադրությունը դա Ինչն եմ կարևորում „Մխիթար Սեբաստաստացու„ կրթահամալիրում, որովհետև շատ հետաքրքիր թեմա էր և ես այն հաճույքով գրեցի։ Ես ընթերցել եմ «Քորլայն վախենալու աշխարհում» գիրքը։ Այստեղ խորացված իմաստ չկար, բայց շատ հետաքրքիր էր, որովհետև ամեն էջից մտածում էիր, թե ինչ կպատահի մյուսում։ Ես այդ գրքից հասկացել եմ, որ իրական քո ընտանիքը հաստատ ավելի լավը կլինի քան այն ընտանիքը, որը քեզ կսիրի հոգ կտանի քո հանդեպ, բայց կուզի հետադարձ ինչ-որ բան, նրա դեպքում դա աչքերի փոխարեն կոճակներն էին։Կային շատ տարբերակներ, թե ի՞նչ եմ կարող ես ընտրել անհատական նախագիծ կատարելու ժամանակ։ Ես ընտրել եմ թարգմանություն։ Կատարել եմ և անգլերենից և ռուսերենից։ Ես այդ նախագիծն եմ ընտրել, որովհետև լավ գիտեմ օտար լեզուները և կարող եմ հեշտությամբ այն իրականացնել։ Ահա հղումները.
Իմ առավոտը, Իմ նպատակները, Իմ ընտանի կենդանին, Իմ ննջասենյակը, Իմ ուսուցչուհի, Մի քանի խորհուրդ, Կյանքը հրաշալի է, Բարության ճանապարհով, Առյուծը և կատուն, Առյուծը և մկնիկը, Ոզնի օգնականը
Оставить комментарий