Եղիր իմ ընկերըր

Եղիր իմ ընկերը։ Ջիմ Ռոն
Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:


Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։

Երբ դու քեզ վատ զգաս, կանչիր ինձ

Ես չեմ խոստանում, որ քեզ կկարողանամ ուրախացնել, բայց կտխրեմ քո հետ

Եթե քեզ պետք լինի աջակցություն, կանչիր ինձ

Խոստանում եմ որ կաջակցեմ, բայց չեմ խոստանում, որ դու քեզ ավելի լավ կզգաս։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы