Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:
Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:
Առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։ Ոչ նրանք պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ, իսկ մենք տենց չենք անում, որովհետև մենք դպրոց ունենք իսկ նրանք ոչ
Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։ Նրանք սիրում էին խմել դասերը դրա համար էլ իմ կարծիքով նրանք խելացի էին:
Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։ Հյութ էին վերցնում լցնում բաժակի մեջ և ըմպում մաթեմատիկա, հայոց լեզու և այլն.
Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։
Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։ Նրանց ուսուցիչները հյութ էին տալու, որ նրանք խմեին և խելացի լինեին:
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։ Համուզում էին խմել այդ հյութերը:
<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։ Վաճառում են շշեր, որի մեջ կան տարբեր գիտելիքներ:
Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։ Այնտեղ կար մանկապարտեզ, որտեղ երեխաներին տալիս էին կոնֆետներ բայց դրանց մեջ, ոնց որ հյութի գիտելիքներ կային, մեկը երբ այն կերավ սկսեց ասել Բի բանաստեղծությունը
Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։ Պետք է խմել հյութը առանց խառնելու այն, որպեսզի չխելագառվել:
Оставьте комментарий