ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
Արևմտահայերեն
Մի զորավոր առյուծ, որը նստած էր մի ժայռի վրա տեսնում էր, որ գազանները սարսափահար կվազեին: Առյուծը հարցնում է, թե ինչու են փախնում և ինչ, որ մեկից կվախենաին:
- Դու էլ փախի — ասացին — որովհետև մադնը գալիս է:
Ով է մարդը — հարցնում է առյուծը — և ինչ ուժ ունի, որ նրանից վախենում եք:
-Հեսա կգա և քեզ կվանասե — ասում են:
Վստահ ուժերին առյուծը մնում է նրա տեղը: Ահա եկավ մարդը:
— Արի կռվենք — ասում է առյուծը:
— Շատ լավ — ասաց մարդը — բայց քո զենքերը հետդ են, իսկ իմը տանը: Ես քեզ կապեմ, որպեսզի դու չփախնես, իսկ ես գնամ զենքերս վերցնեմ, որ գամ կռվենք:
— Երդում տվեցիր, որ կգաս դրա համար ես համաձայն եմ:
Մարդը երդվում է և առյուծը համաձայնվում է կապվել:
Մարդը հանում է պարանը և ուժեղ կապում է առյուծին կաղնու ծառի վրա մի հաստ ճյուղ է կտրում և սկսում զարկել առյուծին:
Առյուծը ասում է:
— Ավելի ուժեղ զարկի ես արժանի եմ այս խելքովս այսպիսի զարկ պեռք է:
Оставьте комментарий