Սել(սայլ)

Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն) հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից (սկավառակաձև) և ամրացրել սռնուն (պտտվել է շարժական սռնու հետ միասին)։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։

Ըստ բեռան ծանրության և ճանապարհի դժվարության՝ սայլը քաշել են մեկից մի քանի զույգ լծկաններ (եզ, գոմեշ, ձի, էշ և այլն)։ Շարժիչավոր փոխադրամիջոցների համընդհանուր տարածումից հետո սայլը գրեթե դուրս է մղվել գործածությունից։

 «Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы