2 – բաժանվում են այն թվերը, որոնք զույգ են.
3, 9 – բաժանվում են այն թվանշանները, որոնց թվանշանների գումարը բաժանվում է երեքի կամ իննի.
5 – բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են զրոյով կամ հինգով.
10 – բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են զրոներով.
Գտնել թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակում է. թվերը վերլուծել պարզ արտադրիչների, վերձնել թվերի ընդհանուր արտադրիչները և բազմապատկել իրար:
Այդ թվերը վերլուծել պարզ արտարիչների այդ թվերից որևէ մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի վերլուծման մեջ հաշվել ստացված արտադրյալը:
Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից այդ կետը շրջանագծի կենտրոնն է:
Շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատված, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար:
Շրջանագծի այն մասը,որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է աղեղ:
Տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է: Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը:
Շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ:
Պարզ թվեր կոչվում են այն թվերի, որոնք բաժանվում են իրենց և 1-ի. օրինա՛կ 2, 3, 5, 7, 11, 1, 17, 19, 23, 29, 31 և այլն:
Բաղադրյալ կոչվում են այն թվերը, որոնք բացի 1-ից ունեն էլի բաժանարարներ. օրինա՛կ 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18:
Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։
Սուր անկյունները զրո աստիճանից մեծ և 90 աստիճանից փոքր անկյուններն են։
Բութ անկյունները 90 աստիճանից մեծ և 180 աստիճանից պոքր անկյուններն են։
Ուղիղ անկյունները 90 աստիճանի անկյուններն են։
Փռված անկյունները 180 աստիճանի անկյուններն են։
Ուղիղ-գիծ որը չունի սկիզբ և չունի վերջ։
Հատված-գիծ որը ունի սկիզբ ու վերջ։
Ճառագայթ-գիծ որը ունի սկիզբ, բայց չունի վերջ:
Оставьте комментарий