Մայրենիի Ֆլեշմոբ

Անուն, ազգանուն *

Եվա Միքայելյան

Դպրոց, դասարան *

Հարավային 5․2

1․ «Սան» բառին մեկ հնչյուն ավելացնելով ստացվում է «քսան»։ Գրի՛ր նմանատիպ այլ օրինակներ։

Իր — գիր, Անձ — տանձ, շուն — աշուն, աջ — քաջ, մուր — ամուր

2․«Դանակ» բառից մի քանի քայլով կարող ենք ստանալ «վարազ» բառը՝ ամեն անգամ նախորդ բառի մեջ փոխելով մի տառ, օրինակ՝ դանակ-դարակ-վարակ-վարազ։ Փորձի՛ր «ձի» բառից ստանալ «լու», «մարդ» բառից՝ «միրգ»՝ ամեն քայլին նախորդ բառի մի տառը փոխելով։

ձի — ձու — լու
մարդ — մարգ — միրգ

3․ Երկրորդ առաջադրանքի օրինակով ինքդ գտի՛ր և առաջարկի՛ր նմանօրինակ բառաշարքեր։

Պար — սար — սուր

4. Քանի՞ ձևով կարող ես կետադրել տրված նախադասությունը՝ Պատժել պետք չէ ներել։ Ի՞նչը կփոխվի։ Ի՛նքդ մտածիր այնպիսի նախադասություններ, որտեղ կետադրությունը կփոխի նախադասության միտքը։

Պատժել, պետք չէ ներել։
Պատժել պետք չէ, ներել։
Սպասել, պետք չէ մեկնել։
Սպասել պետք չէ, մեկնել։

5․Որտե՞ղ ես եղել ամռան ընթացքում կամ հենց հիմա որտե՞ղ ես, ինչպե՞ս է կոչվում այդ վայրը, ինչո՞ւ, ի՞նչ պատմություններ կան այդ տեղի անվան հետ կապված։ Փորձի՛ր համացանցի կամ տեղի մարդկանցից հարցուփորձի միջոցով բացատրել, ստուգաբանել այն վայրի անվանումը, որտեղ գտնվում ես։ Աշխատանքդ կարող ես ներկայացնել պատումով կամ տեսանյութով։

Այս ամռանը մենք շատ ենք ճամփորդել։ Եղել ենք Դիլիջանում տեսել ենք Պարզ լիճը և Քարի լիճը Քարի լճում մասնակցել ենք Արսեն և Արթուր Սաֆարյանների գեղեցիկ բացօթյա համերգին։ Այցելել ենք նաև Սևանա լիճը այնտեղ շատ գեղեցիկ էր և ուրախ էր, նաև եկել էին մեր ընկերները։
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы