Գրականություն 8
-
Սպիտակ ձին
Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը: 1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր Continue reading
-
Սպիտակ ձին
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ Գյուղացիները հիանում էին Ցոլակով։ Նրանք քննարկում էին ձիու գեղեցկությունը, գինը և այն, թե ով կարող է նստել նրա վրա։ 3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ։ 4. Continue reading
-
Մթնաձոր
Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Կնուտ – մտրակ, բերդանի – որսորդական հրացան, խլեզ – մողեսանման սողունՆկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: Մթնաձորը խիտ, մութ, վայրի անտառ է՝ լի արջերով, գայլերով, վարազներով, խլեզներով։ Մարդիկ քիչ են եղել։ Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: Դաժան անտառապահ էր։ Սարսափ էր սփռում, մարդուն Continue reading
-
Սպիտակ ձին
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Սհաթ-ժամանացույց Բիբի — հորաքույր Քարակոփ — քարից պատրաստվա Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – Դա նշանակում է, որ հոգսը այնքան մեծ է, որ զգում ես ծանրություն սրտումդ կամ հոգւո խորքում: «Ծայրը ծայրին հասցնել» – Այս Continue reading
-
Գիտելիքն ընդամենը գործիք է
Գիտելիքն ընդամենը գործիք է։ 1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ Սերն ամենից առաջ հարաբերություն է ինքդ քո նկատմամբ: Սիրո ամբողջ իմաստը բաց լինելու կարողությունն է: Ամենից առաջ գիտակցելն է, որ դուք բավականաչափ լավն եք, դուք արժանի եք սիրո: Դուք պետք է կարողանաք ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին էլ որ լինեք: Սա սիրո ճանապարհ է բացում՝ սեր Continue reading
-
Կարդում ենք Սահյան
Նեղվում եմ Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ 1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ Continue reading
-
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երրորդ երգը։ 1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 2. Ինչպե՞ս էին հյուրերին ընդունում հսկաները։ Նրանք հսկայի ոտքերը համբուրում էին: 3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Ինչ որ կարող է մարդ անել սիրով,Նույնն անել կարող չէ նա իր ուժով: Մարդը կարլղ է սրտանց անել այնպիսի մի բան, որ ֆիզիկական Continue reading
-
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երկրորդ երգը։ Լոք-լայն, լապտեր-լույսի աղբյուր Ըստ ստեղծագործության Հայկանուշը շատ գեղեցիկ, բարի և չնաշխարհիկ աղջիկ էր։ Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,Որ Continue reading
-
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության նախաբանը Առաջին երգը։1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Նաժիշտ-ծառա։ Պասքամյան–լեռների անվանում, որտեղ բնակվում էր Տորքը։ 2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։ Տորք Անգեղը ներկայացված է, որպես հսկայական և ուժեղ մի հերոս, որը տգեղ էր։ Չնայած իր սարսափելի տեսքին նա շատ բարի էր հոգու խորքում։ 3. Continue reading
-
Ինքնօգնություն
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»: Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը Continue reading
-
Ղազարոս Աղայանի մասին հետաքրքիր փաստեր
Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Continue reading
-
Մի կալ հակառակ չարի
Մի կալ հակառակ չարի Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։ Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։ Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար, երկու կենդանի արարածներ Continue reading
-
Չարենցի մասին ֆիլմի վերլուծում
Չարենցի ծնողները հակում ունեին իրենց երեխաների ապագան որոշելու և ցանկանում էին, որ Չարենցն էլ առևտրական դառնա։ Կարսը` Չարենցի ծննդավայրը ինքնատիպ էր, տարբեր մշակույթներով լցված։ Նրա պատանի տարիքում լեհաստանից եկավ մի գրող ով նրան ծանոթացրել իր որդու հետ և նրան տալիս էր գրքեր կարդալու։ Չարենցը այդ հասակում կարդում էր այնպիսի գրքեր, որոնք հասուն տարիքում են կարդում Continue reading
-
Կարդում ենք Չարենց
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,Սիրեկանը էլի յարին կմնա:Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա: Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.Օրերը ծուխ կըլին, տարին կմնա: Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —Էշխը կրակ կըլի՝ արին կմնա: Ուրիշ Continue reading
-
Քամին
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,Ես երազեցի արևի մասին։Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։ Ես երազեցի արևի ոսկին,Տենչացի նրա հրաշքը խնդուն՝Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝Արևանման, արնավառ խոսքի, ― Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―Խոսքեր չկային, ու արև չկար․․․ 1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։ Տենչալ-կարոտել 2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք Continue reading
-
Ռուբայիները
Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես, [ էջ 318 ] Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։ Այս քառյակը ասում է, որ մարդը միայն կյանքում աշխատել է, բայց Continue reading
-
Կարդում ենք Չարենց
Հնչում են օրերը, կանչում են, Օրերը – կարմիր ու բոսոր. Օրերը ղողանջ ու հնչյուն են, Զնգում են՝ հրե ու հզոր: Ու սիրտս զնգում է, զնգում է, Թռչում է՝ կրակ է ու բոց. Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա, Հրդեհ է՝ վառվում է Continue reading
-
Տաղ անձնական
Տաղ անձնական Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մովԵվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―Դեմքերը, ախ, բութ Continue reading
-
Եղիշե Չարենց: Հիմա չգիտեմ…
Հիմա չգիտեմ… Հիմա չգիտեմ, մոռացել եմ եսՃամփաները քո: Մշուշ ու թախիծ:Մոռացել եմ ես, մոռացել է քեզՕրերի միգում կուրացած հոգիս: Անցնում են, հոսում օրերը անծայր:Ճամփորդների պես գնում են հեռու:Հիշում եմ միայն, որ մի օր անցարՕրերիս նման — ու ետ չես գալու: Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,Երբ վերջին միգում աչքերս մարին —Արթնանա հանկարծ անիմաստ մի Continue reading
-
Մեր ուխտը
Մեր ուխտը Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,Ու գընում ենք մեր ճամփով,Մըրրիկներով պատած անհույս,Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր,Սուր ենք տեսել ու կրակ,Մեր ճակատը դեմ ենք արելՄրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դրոշը սըրբազան,Ու մենք չունենք տեղ ու դադար՝Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք մենք անվեհերԶարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ Continue reading
-
Ձևը ու հոգին
Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, Continue reading
-
Աղավնու վանքը
Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը: Բալլադը բանաստեղծական ստեղծագործություն է, որն ունի պատմական կամ վեպի բնույթ, հաճախ ներկայացնում է հերոսական իրադարձություններ, սիրային կամ ողբերգական պատմություններ։ Այն սովորաբար ունի ռիթմիկ կառուցվածք և երգացանկային բնույթ։ Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: Հայրավանքի ավանդույթ Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: Գողգոթա — համարվում Continue reading
-
Աներևույթ թագավորությունը
Կարդա՛ Թումանյանի ,,Աներևույթ թագավորությունը,, հեքիաթը ։ Ներկայացրո՛ւ հեքիաթի գաղափարը, դուրս գրի՛ր այդ գաղափարը ցույց տվող հատվածները։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Գրի՛ր քո կարծիքը հեքիաթի վերաբերյալ։ Մեծանալով մենք ավելի ենք մտածում այսպիսի բանաստեղծությունների շուրջ, քանի որ փոքր ժամանակ կարծում ենք, որ անիմաստ հեքիաթներ են։ Այն նրա Continue reading
-
Տեյրանի ամփոփում
Մենք կատարել ենք տեյրանական ընթերցումներ։ Այդ նախագիծը իրականացնելու ժամանակ քննարկել ենք տարբեր ստեղծագործություններ, վերլուծել ենք ։ Նաեւ սովորել ենք անգիր իր բանաստեղծությունները։ Ես սովորել էի “Անծանոթ աղջկան”: Կարող եմ գալ եզրակացության, որ Տեյրանը շատ գեղեցիկ է գրում, շարադրում իր մտքերը։ Նա շատ էր սիրում բնութագրել բնությունը, համեմատություններ անել։ Ցանկացած բանաստեղծությունը նա գրում էր տխուր ոճի Continue reading
-
Կարդում ենք Տերյան
Իմ խաղաղ երեկոն է հիմաՄեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ… Տարիներ, տարիներ կըսահեն,Կըմեռնեն երազները բոլոր —Քո պատ՛կերը անեղծ կըպահեմՕրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.Անունըդ թող փարոս լինի ինձՍուտ կյանքի և դառը մահու դեմ.. 1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք Continue reading
-
Կարդում ենք Տերյան
Կարդում ենք Տերյան Տեսա երազ մի վառ.Ոսկի մի դուռ տեսա,Վըրան փերուզ կամար,Սյուները հուր տեսա։ Տեսա ծաղկած այգին,Սոսի սուրբ ծառ տեսա,Մի հըրեշտակ անգինՍոսից պայծառ տեսա։ Երկու բաժակ տեսա,Ոսկի գինին էր վառ.Երկու նիզակ տեսա,Երկու անգին գոհար։ Սիրտս խոցված տեսա,Վերքիս արյունն էր վառ,Դահճիս կանգնած տեսա,Ասի — արևս ա՜ռ… 1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: Continue reading
-
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցա շատ ձեռքբերումներ, քանի որ որոշել էի ավելի լավ սովորել և ավելի ուշադիր լինել դասերին։ Կիսամյակի ընթացքում մենք կենտրոնացել ենք խոսքի մասերի վրա։ Ամենից տպավորիչ խոսքի մասերն էին բայը, մակբայը, գոյականը, ածականը, թվականը։ Դժվարություն առաջացրեց դերանունը, բայց ժամանակի ընթացքում փորձեցի հասկանալ։ Կատարել ենք գործնական քերականության հետ կապված աշխատանքներ և ամեն Continue reading
-
Ընթերցում ենք Զահրատ։ Այսօր Կաղանդ է
https://youtu.be/_P6AzqXtEzs?si=Mk7VN7zeiGhAxp4q Continue reading
-
Կաղանդի ծառ
Կաղանդի ծառ Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէքԾառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէքԾառէն ծաղիկ ու խաղալիկԾառէն պերճանք ու զարդարանքԾառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք — Կից մը տուէք — թող փլի Նոր ծառ մʼառէք — ծառէն ձանձրոյթ կախեցէք — Այդքան առատ արդէն ուրիշ ի՞նչ ունիք — Վերլուծություն Նրա մասին է, որ սովորաբար Continue reading
-
Կաղանդի գիշերը
Կաղանդի գիշեր Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-Տօնն է այս գիշեր……Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւերՁեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-Տօն է այս գիշեր…Պահ մը ամէն ինչ վերջացնելուԱմէն ինչ ծայրէն վերսկսելու-Տօնն է այս գիշեր…Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւերՁեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-Տօն է այս գիշեր…Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցերԽանդոտ երգերը ձեր պարմանութեան-Տօն Continue reading
-
Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք
Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը: Ըստ ինձ ինքը երջանիկ էր, քանի որ ինքը շատ ժամանակ անց զգում է համերաշխություն, սեր։ Նրա երջանկությունը կապված է նաև նրա հետ, որ ինքը հանդիպում է Աստվածին ով ցույց է տալիս ինչպես է լինում մարդկային վերաբերմունքը։ Աստվածը նաև ճիշտ խոսքեր ասեց, որ ինքը դառձել է ավելի պատասխանատու, բարի։ Continue reading
-
Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային
Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Այս միտքը ասում է, որ հարցրու վարորդին նրա ընտանիքի Continue reading
-
Ծերունին և ծովը
1. Բնութագրի՛ր ծերունուն: Ամբողջ պատմվածքը ընթերցելուց կարելի է հասկանալ, որ ինքը շատ փորձառու ձկնորս է, նպատակասլաց և չհանձնվող։ Ինքը շատ էր սիրում բնությունը, նույնիսկ համարում էր, որպես իր կին։ Մյուս ձկնորսները համարում էին թե ծովը, բնությունը իրենց թշնամին է, բայց ծերունին հակառակ կարծիք ուներ։ 2. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: Այս պատմվածքը իմ համար Continue reading
-
Ծովը և ծերունին
1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: Ծերունին ծովը սիրում էր իր կնոջ պես և չէր համարում թշնամի։ Նա շատ էր սիրում բնությունը, ծովը, ձկներին և նրա համար այդ ամենը շատ հարազատ էր։ 2 . Ներկայացրո՛ւ ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ: Ծերունին հարգում էր ձկանը, բայց ցավոք ուզում էր սպանել նրան։ Չէր սպանում, որովհետև ինչ-որ ձև կապ Continue reading
-
Ծերունին և ծովը
ԱռաջադրանքներԱռանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Չկար Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։ Ընդհանուր նա մտածում էր ձկնորսության շուրջ, նրա կատարած աշխատանքի, հաղթանակի և դժվարությունների մասին: Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։ Շատ խոշոր շնաձուկ էր դա՝ մակո ցեղից, ստեղծված նույնքան արագ լողալու համար, որքան ամենաարագընթաց ձուկն է լողում ծովում, և նրա ամեն ինչը գեղեցիկ էր, բացի երախից։ Continue reading
-
Ընթերցանություն
Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակՉինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց Continue reading
-
Ծերունին և ծովը
1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով: Տղան շատ բարի մարդ էր, նույնիսկ կարող էր մտածել իրեն վատ անել, բայց ուրիշներին լավություն։2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը: Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ Continue reading
-
Շատ չհամարվի
1. Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը։ կարպետ-գորգ ձնաշունչ-ձյուն բերող աղետ-դժբախտություն բրեզենտ-անջրանցիկ կտոր տնապահ-տունը պահպանող տարերայնություն-տարերային բնույթով հախուռն-բուռն 2. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Կարծում եմ ստեղծագործության իմաստը նրանում է, որ մայրը երջանիկ և լավ է զգում իր ընտանիքի կողքին։ 3. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը, ո՞ր դեպքում են այդ արտահայտությունն օգտագործում, ի՞նչ են ուզում դրանով ասել։ Այս դարձվածքը օգտագործում Continue reading
-
Քանի դեռ սպասում է ավտոմեքենան
Իմ կարծիքով ավելի նրա մասին էր, որ եթե դու ներկայանում էս որպես ուրիշ մարդ քեզնից հիասթափվում են և էլ չեն շարունակում զրույցը։ Պետք է ներկայանալ ոչ թե ուրիշի դիմակի տակ այլ ինքդ քո, քանի որ այսպիսի դեպքեր էլ կարող են պատահել։ Continue reading
-
Սիրելու տարիք
Առաջադրանքներ 1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։ Սաստիկ -ուժգին անքեն -ոխ չպահող զարկ -սրտի բաբախյուն քեն -ոխ, վրեժ ոխակալ -վրեժխնդիր կորով -ուժ շեն -բնակավայր հովեկ -ամառանոցավոր հոծ -խիտ թալուկ-ուժասպառ երիցս -փոխ. իմաստ շատ կալել -բռնել2. Մեկնաբանի՛ր մտքերը․ Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, Continue reading
-
Արբե’ք
Շարլ Բոդլեր Արբե՛ք Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե Continue reading
-
Լռություն: Երկրորդ մաս
1.Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում ,,Լռություն,,։ Պատմվածքը կոչվում է լռություն, քանի որ պայքար հաղթելու միայն տարբերակը դա լռելն է։ Առաջին մասում Օձավան չզսպեց նրան և հարվածեց Աոկիին, բայց դա անելով նա սկսեց պայքարը, որը հետո շարունակվեց։ Լավ է, որ Օձավան մտածեց և եկավ եզրակացության, որ լռելը`ամենալավ որոշումն է։ 2.Ո՞րն է պատմվածքի գաղափարը Պատմվածքը բազմիմաստ է, բայց Continue reading
-
Լռություն: Առաջին մաս
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Գաղջ-մի քիչ տաք 2. Գրի՛ի քո կարծիքը այս հատվածի վերաբերյալ՝ Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել: Այս Continue reading
-
Ուսումնական աշուն
Ես ընթերցել եմ «Сумерки» վերնագրով գիրքը։ Այս գիրքը կազմված է հինք մասերից, բոլորի ֆիլմերը ես արդեն նայել եմ։ Ինձ շատ է դուր եկել սյուժեն։ Կարճ ասաց այն վամպիրների մասին է և մարդկանց ով դառնում են գայլեր։ Այն ավելի շատ սիրավեպ է, քան ֆանտաստիկա։ Գրքի մեջ բացակա էր ճիշտ կետադրությունը։ Դա ինձ դուր չեկավ։ Նաև «Сумерки»-ին Continue reading
-
Աշուն
Աշուն Ավետիք Իսահակյան Աշո՛ւն է, քամի…Տերևներն մի-մի,Արցունքի նմանԴողացին, ընկան… Փչում է, ասես,Ունայնության պես,Քամին ամեհիՃամփում ամայի… Բանաստեղծությունը ընդհանուր աշնան տերևների և քամու մասին է։ Տերևները ներկայացված են, որպես արցունքներ։ Արցունքները նույնպես դողալով մի-մի ընկնում են տերևների նման։ Քամու մասին պատմում է, թե` այն ունայնության պես է փչում։ Բոլոր բանաստեղծություններից ինձ ամենաշատը սա դուր եկավ նկարագրությամբ։ Աշունը դեղնաթուխ նստել է դռանը: Եղիշե Չարենց Աշունը դեղնաթուխ նստել է Continue reading
-
Կրթությունը
Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի՞նչ է կրթությունը: Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ: Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է: Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է: Այն դեպի Լույս տանող ուղի է: Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է: Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ Continue reading
-
Հով ու ծով սեր
https://on.soundcloud.com/WMzsL Կապույտ երկինքն էր եռում, Կարմիր երկիրն էր ջեռում.Հուր ու Հարավ հևուհև Թախիծ ու տոթ էր բերում: Հոգիս եկավ հովի պես, Սերը սրտում ծովի պես.Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս, Քեզ սիրելու եկա ես: Վարդ ու քրքում էր բուրեց. Սիրտս սրտում գուրգուրեց.Արև-Լուսին պագերով՝ Երազ-երազ համբուրեց: Հոգի՜ս, ասաց ու ծռեց.Ծամեր բացավ ու փռեց. Ստինք-ստինք փարելով՝ Հույզս մարավ Continue reading
-
Մաղադանոսի այգին
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ: Մաղադանոս-ազատքեղ Հնոտիք-հին հագուստ Փողրակ-ջրախողովակ Պեննի-Ֆիննական մանրադրամ Սենթ-մանրադրամ 2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը: Նա ուղղակի ուզում էր ունենալ մուրճ, որովհետև ուներ շատ մեխ և իհարկե ավելի լավ կլիներ սարքել օգտակար բան դրանցով։ 3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն Continue reading
-
Իմ երազում
ԻՄ ԵՐԱԶՈՒՄԵվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին: Բոլոր բանաստեղություններից ինձ ամենաշատը դուր եկավ սա։ Այն ընթերցելով դու զգում էս այն զգացմունքները, որը ուզում էր փոխանցել Կոմիտասը։ Այն նրա մասին է, որ մենակ երազներում է ինքը սիրած մարդու Continue reading
-
Կանձրևե, տղա’ս
Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:Պատուհանն ու դուռը գնա գոցեԵվ դեմըս եկուր նստիլ վեհագույնԼռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`Խորհելով պայծառ արևին անցյալ,Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծԾանր արցունքներ աչքերդ կգլորին…:Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, Continue reading
-
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ շատ դաստիարակված են։ Իմ ընտանիքը շատ կրթված է, ինչպես և քաղաքը, որտեղ ծնվել եմ։ Ինձ միշտ շրջապատել են գրագետ մարդիկ, որոնց հետ հաճելի է խոսել։ Կարող է տեսել եմ մարդկանց, ովքեր ինձ համար հաճելի չեն եղել և չեմ ուզեցել շարունակել շփումը, բայց դա հազվադեպ էր։ Ընդհանուր Հայաստանը շատ սրտաբաց Continue reading
-
Լուսավորչի կանթեղը
Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրաԱն կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ Continue reading
-
Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով
1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։ Ինձ այս պատմվածքը բերեց շատ էմոցիաններ։ Որոշ պահերին և նյարդայնացա, և զվարճացա, և տխրեցի, և վախեցա։ Այն շատ հեշտ էր կարդացվում և բավականին հետաքրքիր էր նկարագրությունը։ 2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Անծանոթ բառեր չկային։ 3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր: Առաքը(զարմիկ)-իմ համար ինքը ուղակի Continue reading
-
Փափագ
Փափագ Անուշ հոգի մը ըլլար,Ես այն հոգվույն սիրահար,Ան իմ երկինքըս ըլլար։ Ես այդ հոգին պաշտեիԻնչպես երկինքը ծավի,Զայն հեռուե՜ն պաշտեի։ Ան ցոլանա՜ր սրտիս մեջԻր լույսերովը անշեջ,Ես սուզվեի՜ անոր մեջ։ Անուշ հոգի՜ մը միայն,Ու գրկեի՜ ես անձայնԶայն հոգիիս մեջ միայն․․․ 1. Բացատրի՛ր փափագ բառը։ Բուռն ցանկություն 2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։ Չմարող, բաց կապույտ 3. Արևելահայերեն փոխադրի՛ր Continue reading
-
Իրանական պոեզիա
Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի Կարդա՛ և մեկնաբանի՛ր Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր, արմատս ի՞նչ կանեք: Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին , թռիչքն արգելում եք, բնում նստած ճտերին ի՞նչ կանեք Ենթադրենք սպանում եք, Ենթադրենք կտրում եք, Ենթադրենք խփում եք, Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք: ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ Պատուհանս Continue reading
-
Վելվետե շալվարը
1. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Իմ կարծիքով ասելիքը այն էր, որ պետք չէ ամաչել առանձնահատուկ լինելուց։ 2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Տղան, ուղակի որոշեց ուրախ լինել և ուշադրություն չդարձնել մոդային։ Continue reading
-
Հրաշալի ձայնասկավառակը
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ Կարելի է նայել այս հարցը երկու կողմից։ Այո, որովհետև դա Վիլլիի առաջին աշխատավարձն էր և նա ուզում էր օգտագործել այդ փողերը, որպես հիշողություն ձայնասկավառակ գնելով։ Ոչ, որովհետև նրա մայրիկը աշխատում էր Continue reading
-
«Վարժեցնող» Օսին
Այս ստեղծագործությունը շատ հեշտ կարդացվող էր և զվարճալի։ Այն մի հավի և մարդու ընկերության մասին էր։ Տղային դպրոցում միշտ սպասվում էր անհաջողություն, քանի որ ուսուցիչները և տնօրենը նրան չէին հավանում։ Բայց ամենավերջում նրա մասին կարծիքը փոխվեց և դարձավ դրական։ Այդ պատմվածքը շատ հետաքրքիր էր ընթերցել և այն ինձ դուր եկավ։ Ամեչ ինչ հասկանալի էր և Continue reading
-
«Վարժեցնող» Օսին
1. Ո՞րն է այս պատմվածքի արժանիքը, կարդա՛ տարբերակները և քննարկի’ր։ Ա․ Պատմվածքը հեշտ էր ընթերցվում և զվարճալի էր։ Այն իսկապես շատ հեշտ էր կարդացվում և ամեն ինչ հասկանալի էր։ Շատ զվարճալի էր և հետաքրքիր։ Բ․ Պատմվածքում ներկայացված էր մարդու և թռչունի ընկերությունը, բարեկամությունը։ Գ․ Պատմվածքը մարդկային նրբանկատ փոխհարաբերությունների արտացոլումն էր։ Դ․ Պատմվածքը չափազնացված չէր և Continue reading
-
Փոքրիկ քայլերի արվեստը
Աստված իմ,ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել Continue reading
-
Ուսումնական ամառ
Ես կարդացել եմ երկու հատ գիրք ամառվա ընթացքում։ Երկուսն էլ ռուսերեն լեզվով էին, բայց կփորձեմ ներկայացնել հայերեն։ Կարդացել եմ «В метре друг от друга» և «я манипулирую тобой»: Առաջին գիրքը իմ ամենասիրելի գրքերից դարձավ, որովհետև ահավոր շատ լավն էր, բարի, տխուր, ծիծաղելի և այլն։ Ես նույնիսկ լալիս եմ եղել վերջին էջերին, որովհետև այդ տխուր պահը Continue reading
-
Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Ես ունեցել եմ շատ ձեռբերումներ և հաջողությունները։ Հայոց լեզվից իմ ամենասիրելի թեմանները դա բայերն են, հոլովները, դերանունները։ Գրականությունից սիրում եմ հետաքրքիր պատմվածքներ ընթերցել։ Ամենահետաքրքիրը, որը տպավորվել է դա «Գողացած հեծանիվ»-ն է։ Ամենասկզբում մենք ակտիվ ուսումնասիրում էինք Կոմիտասի արվեստը և նրա կյանքը։ Նաև ուսումնասիրել ենք Թումանյանին, Վահան Տերյանին։ Մենք ուրբաթ օրերը կատարում ենք անհատական նախագիծ։ Դուք Continue reading
-
Սպիտակ սուտ
Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։ Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։ Իմ համար ստելը դա վատ բանն է, որովհետև ես չեմ հասկանում ստելու իմաստը։ Ես նույնիսկ ծնողներիս չեմ ստել, որոշ մարդիկ զարմանում են իմ վրա։ Բայց սուտը հանուն փրկության աջակցում եմ, քանի որ եթե վտանգի տակ ես և ուրիշ տաբրերակ չունես իհարկե Continue reading
-
Ձմռան գիշեր
Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը: Բնութագրի՛ր Հակոբին: Նրան անհանգստացնում էին ուրիշները և ինքը շատ էր ուզում, որ նրան հետաքրքրող հարցերը ինչ-որ մեկի հետ քննարկվեին, քանի որ այդ հարցերը նրան հանգիստ չէին թողնում։ Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ: Իմ կարծիքով պատմվածքը նրա մասին էր, որ ավելի լավ է չմտածել ուրիշները մասին։ Continue reading
-
Հաստլիկն ու նիհարը
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Բնութագրի՛ր հաստլիկին: Հարուստ, կոկիկ և հաստլիկ։ Բնութագրի՛ր նիհարին: Թափթված, փնթի և նիհար։ Continue reading
-
Խոհանոցի ժամացույցը
Կարդա՛ Վ․ Բորխեսի ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ Առաջադրանքներ Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը: Նա շփոթված էր Ստեղծագործությունը կարդալուց հետո ես զգում էի, որ ինքը շատ շփոթված էր և լարված։ Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։ -Իսկ հիմա՞: Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը Continue reading
-
Է՜խ բախտս չի բերում
Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.անմիջականությունը, անկեղծությունըսյուժեն հետաքրքիր էլարված դեպքեր են նկարագրվածհումորային է պատումըստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացվածարժանիք չունի: Անմիջականություն ուներ և բանաստեղծությունը անկեղծ էր։ 2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին. կենսախինդ էրամեն ին չ բարդացնում էրչէր սիրում ճամփորդելանփույթ էրուներ երջանկության Continue reading
-
Հորթը
ՀորթըՕրը թեքվում է դեպի մայրամուտ,Հովերն են խաղում ձորալանջն ի վար,Երկարում են խիտ ստվերներն անփույթԵվ կամաց-կամաց խառնվում իրար:Մի հորթ է նստել թեք ձորալանջին,Թփերում կորած կածանի վրա,Կարծես քանդակված մի տերև լինիՄոր լեզվի հետքը ճակատին նրա:Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,Թփի տակ նստել, որոճում է լուռ…Մասրենու մի ոստ կպել է պոչինԵվ թվում է, թե էլ չի պոկվելու:Ականջի մեկը կախել Continue reading
-
Գողացած հեծանիվ
Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր: Այս բանաստեղծությունը նրա մասին էր, որ ցանկացած արարք քեզ կվերադառնա։ Այս իրավիճակում ինքը գողացավ ուրիշի իրը և արդեն իրենից գողացան։ Այսինքն ամեն ինչ հակադարձ է։ Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞: Արդարարված չէ, քանի որ առանց տիրոջ համաձայնության անծանոթ Continue reading
-
Անունդ տալիս
Սահյանական ընթերցումներ Անունդ տալիս Հայաստա՛ն, անունդ տալիս,Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,Ալևոր կամուրջի հոնքինԾիծեռի մի բույն եմ հիշում,Թեքված մի մատուռ եմ հիշումԵվ բերդի տեղահան մի դուռ,Ավերակ տաճարի մի վեմԵվ բեկված մի սյուն եմ հիշում:Հիշում եմ լքված մի թոնիր,Բերանին մամռոտած մի խուփ,Մամռոտած որ մի խոռոչումՄասրենու վարսաթափ մի թուփ,Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված մի ցուպ,-Եվ հեռվում ինչ-որ ուշացածՁիերի Continue reading
-
Եթե աշխարհը նույնն էր մնալու
Եթե աշխարհը նույնն էր մնալու,Եթե քո ջանքիցՆրա բեռը չէր թեթևանաալու,Էլ ո՞վ էր ասում,Որ այնքան ծանր հոգսերը նրաԱռնեիր քո թույլ ուսերի վրա։Եթե քո առաջ դուռ էր փակելուԵվ չէր դնելու ականջը լանջիդ,Եվ գլուխ չուներ՝ արձագանքելուԱմեն մի կանչիդ.Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,Որ նրա ամեն շշուկը բռնես,Որ նրա ամեն խորհուրդն Continue reading
-
Մայրամուտ
ՄայրամուտՍարն առել վրան ծիրանի մի քող,Ննջում է կարծես ծաղկե անկողնում,Անտառն արևի բեկբեկուն մի շողԾոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,Վիզը երկարել ու ջուր է խմում,Հովն ամպի թևից մի փետուր պոկել,Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջՈսկե բոցի պես թևը ծիծառի…Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջԹող մայրամուտը մի քիչ երկարի: 1.Նկարագրիր մայրամուտը: Continue reading
-
Ամպրոպից հետո
Սահյան Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը Continue reading
-
Խիզախը կամ աներկյուղը
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Երկյուղ-վախ, վախենալ Ավազակապետ-ավազակախմբի պետ 2. Բնութագրի՛ր Աներկյուղին: Աներկյուղը շատ խիզախ էր, կրճիկ և խելամիտ։ 3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները: Հոմանիշներ-քաջ, արի, կտրիճ, քաջարի, արիասիրտ, քաջասիրտ, առյուծասիրտ: II Անվախ, անվեհեր, աներկյուղ, համարձակ, սրտոտ, սրտապինդ, բահադուր Հականիշներ-վախկոտ, երկչոտ, վեհերոտ, անարի 4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և Continue reading
-
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը: 1.Գրավոր մեկնաբանեք հատվածները. Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է Continue reading
-
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին: Երեխայասեր էր, որովհետև շատ էր սիրում նրանց հետ խաղալ։ 3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները Continue reading
-
Մեծ բարի հսկան
Կար մի աղջիկ, որը հավատում էր հսկաններին, որովհետև նրա ընկերը պատմել էր, որ նրանք գիշերը արթնանում են և սկսում մարդկանց ուտում։ Արդեն գիշեր էր և աղջիկը, որոշեց գնալ մահճակալ։ Ինքը փորձում էր քնել, բայց նրան չէր ստացվում, քանի որ լուսնի լույսը գալիս էր անմիջապես իր դեմքին։ Քանի որ չէր կարող քնել, որոշեց գնալ պատուհանի մոտ Continue reading
-
Ռիչարդ բախ
Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդև ստեղծված խավարումԱսա ինքդ քեզ.Ես հրաշագործ եմ և հիմա`Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:Դե իհարկե, ահա նա`Քո աշխարհը,Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես: Բանաստեղծությունը նրա մասին էր, որ պետք է ստեղծես ինքդ Continue reading
-
Հարիսոն Բերջերոն
Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ներկայացրո՛ւ արտահայտված գաղափարը։ Իմ կարծիքով պատմվածքը ուզում էր ասեր, որ բոլորս յուրահատուկ էնք, և կապ չունի դու թուլացված ես կամ խեղճացած։ Continue reading
-
Չարենց
Անքնություն Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,Պայտերը խփում են, խփում են հողին․-Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ Իմ խոսքերը կարկաչում Continue reading
-
Չարենց
Անքնություն Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,Պայտերը խփում են, խփում են հողին․-Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ Իմ խոսքերը կարկաչում Continue reading
-
Չարենցի տաղարան
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։ 2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։ Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ… Այս քառյակը իմ կարծիքով սիրո մասին էր կամ նրա մասին, որ սիրահարված մարդը Continue reading
-
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր էլ լինեմ Continue reading
-
Հնչում են օրերը, կանչում են
Կարդում ենք Չարենց Հնչում են օրերը, կանչում են, Օրերը – կարմիր ու բոսոր. Օրերը ղողանջ ու հնչյուն են, Զնգում են՝ հրե ու հզոր: Ու սիրտս զնգում է, զնգում է, Թռչում է՝ կրակ է ու բոց. Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա, Հրդեհ է՝ վառվում Continue reading
-
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծերԵվ իմ սրտով արյունոտ Continue reading
-
Թնկաբերդի առումը
. Բացատրի՛ր բառերը՝ կեռ, հորդորել, շուք, հանապազ, որոտալ, գոռ, պապանձվել, մրափել, չարագուշակ, ահեղ, դավ, գահույք, Ծուռ, համոզիչ, շքեղություն, շարունակ կամ միշտ, գոռգռալ կամ բարձր ձայնով հնչել, ահեղ, լռել, քնել, չարիք գուշակող, խիստ, Գաղտնի մտածված, մահճակալ։ 2. Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։ Իրան, Թուրան ողջ եկել են,Թաթուլն անհաղթ, աննըկուն,Զորք ու բաբան խորտակվել են,Նըրա բերդը միշտ կանգուն։ 3. Continue reading
-
Գործն է անմահ լավ իմացեք
Մենք հիմա ծանոթ ենք շատ ստեղծագործողների հետ և հիմա կարդում ենք նրանց գրած ստեղծագործությունները, որոնք մինչև հիմա պահպանվել են, այսինքն նրանց գործն է անմահ մնացել և իմ կարծիքով միշտ էլ կպահպանվի, որովհետև գրողները ունեն շատ լավ բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ, բալլադներ, առակներ և այլն։ Վատ գործերը նույնպես մարդկանց մոտ կպահպանվեն, բայց ոչ լավ տպավորությունով ձեր մասին, Continue reading
-
Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։ 1.Մեկնաբանիր տողերը՝ Ա․ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ,Մահը մերն է, մենք մահինը,Մարդու գործն է միշտ անմահ։ Ամեն ինչ անվերջ չէ, բացի մարդու գորցիծ։ Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,Անե՜ծք նըրա չար գործքին,Որդիդ լինի, թե հերն ու մեր,Թե մուրազով սիրած կին։ Այստեղ ասում է, որ Continue reading
-
Փարվանա
Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: Փարվանա արքան մի աղջիկ ուներ։ Ինքը շատ գեղեցիկ էր։ Մի օր ինքը հրավիրում է բոլոր կովկասի կռճիտներին, որ նրանք ցույց տան իրենց ուժն ու շնորհքը, որպեսզի աղջիկը իրանցից ընտրի իր փեսային։ Կռճիտները աղջկան հարց են տալիս ինչ է ուզում, որ մենք բերենք <<գա՞նձ, ոսկի՞, արծա՞թ, Continue reading
-
Իմ ընկեր Նեսոն
Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: — Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ [ 146 ] Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ Continue reading
-
Աշխատանք դասարանում
Կարդա՛ բանաստեղծությունը. Ա՛խ, ես երանի Կայծակ լինեի, Որոտ-ճայթյունով Մըռայլ ամպերից Ժայթքեի ըմբուսո, Զարկեի ուժգին, Պատռեի խավար Կամարը երկնի, Ցույց տայի մարդուն Գաղտնիքը վերին, Որ տեսներ՝ այնտեղ Ի՞նչ բան կա ահեղ, Կամ Ո՞վ է նըստած Եվ ո՞ւր է Աստված… Բացատրի՛ր բառերը՝ որոտ-ուժգին, ըմբոստ հզոր, ահեղ-խիստ, զարկել-հարվածել։ Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ Իմ կարծիքով ավելի շատ ջղային։ Continue reading
-
Երանի ես…
Երանի ես թռչուն դառնայի և կարողանայի թռչել երկնքում, որովհետև դա իմ առաջին երազանքներից մեկն է։ Թռչուների կյանքը շատ հեշտ է նրանք ոչ գնում են դպրոց, համալսարան, աշխատանքի այլ ուղակի թռչում են ջինջ և կապույտ ամպերի միջով։ Ես նաև գիտեմ, որ ծիտիկները ամենաքիչը ապրում են 10 տարի իսկ շատը 24 տարի, բայց դա վայրի ծիտիկների մոտ Continue reading
-
Կարդա՛ ,,Մթնշաղի անուրջներ,, շարքի բանաստեղծությունները, առանձնացրո՛ւ քեզ դուր եկածները, գրի՛ր , թե ինչի մասին են, ինչ զգացումներ են արտահայտում։ Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ.Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ — Հեռանա՜լ…Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշողԱրդյոք կա՞ իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող…Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ.—Խավարում, ցավերում քարանալ Մեն-միայն…Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, Ամենին մոռանա՜լ…Չըսիրել, չըտենչալ, չըկանչել, Հեռանալ… Ինձ ամենաշատը դուր եկավ Մոռանալ, մոռանալ Continue reading
-
Գարուն
Գարուն Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,Ծաղիկներն այնպես նազով են փակվում.— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… Անտես զանգերի կարկաչն եմ լսում,Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.—Կարծես թե մեկը ինձ է երազում,Կարծես կանչում Continue reading
-
Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,Փայլում են տներն արևի փոշում,Երկինք են պարզվում ծառերը վտիտ…Դեռ չչորացած բուլվարի վրաՃչում են զվարթ մանուկն՚երն արդեն.Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմաԵվ հայացքները նետ են իրար դեմ…Մայթի քարերը հարազատ են քեզ —Քեզ նոր է թվում երգը հնամյա.Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,Եվ տխրությունդ անուշ է հիմա…Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների Continue reading
-
Շիրակի դաշտերից
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑԱստղերն են ժպտում լուսեղեն նազով,Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։Մոտեցած երկնից աստղերը պայծառԺպտում են խաղաղ քո աչքերի պես.—— Իմ լքված սրտի կարոտը անծայրԱմեն ինչի մեջ որոնում է քեզ… Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն: Անծայր-չափ ու սահման չունեցող, ցնորք-երազ, լուսեղեն-լույսի նման Continue reading
-
Իմ ձեռքբերումները և դժվարությունները
Ես սովորել եմ շատ բաներ օրինակ`հոլովները։ Դա մենք անցնում ենք գրեթե մեկ ամիս և ես լավ գիտեմ։ Նաև սովորել ենք արտաքին և ներքին հոլովումները։Կատարել ենք տարբեր գործնական աշխատանքներ կամ ընթերցել հետաքրքիր ստեղծագործություններ և քննարկել/վերլուծել։ Իմ մոտ դժվարություններից է ընթերցանությունը, քանի որ մեկ-մեկ չեմ հասկանում այդ բանաստեղծությունների իմաստը, բայց հիմա սկսել եմ հասկանալ։ Կատարել ենք բազմազան Continue reading
-
Կարճ պատմվածքներ
Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը: Ազատության մեջ գտնվող թռչունին դժվար է ապրել բանտարկված վանդակում, իսկ վանդակի մեջը թռչունին անսովոր կլինի ազատության մեջ։ Վերնագրիր ստեղծագործությունները: Թռչունը։ Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։-Արի ինձ մոտ, այս վանդակում Continue reading
-
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Ձեր ձեռբերումները, հաջողությունները, դժվարությունները, Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված, Ես սովորել եմ շատ բաներ օրինակ`հոլովները։ Դա մենք անցնում ենք գրեթե մեկ ամիս և ես լավ գիտեմ։ Նաև սովորել ենք արտաքին և ներքին սեռական հոլովումները։ Իմ մոտ դժվարություններից է ընթերցանությունը, քանի որ մեկ-մեկ չեմ հասկանում այդ բանաստեղծությունների իմաստը, բայց հիմա սկսել եմ հասկանալ։ Ձեր գրած Continue reading
-
Նամակ դստերը
Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։ Իմ կարծիքով այն, որ պետք է մտածել ուսման մասին, և այն թե ինչի՞ն պետք ե անցնել։ Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։ Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես Continue reading
-
Բան ունեմ ասելու
Վիլիամ Սարոյանը այդ հատվածի հետ կապված ուզում էր ասել այն, որ պետք է բավարարվել ունեցածով և շատ բան չուզել։ Ես համաձայն եմ մտքի հետ, քանի որ շատ երեխաներ կան, որոնց պետք չի հիասթափեցնել և գոնե մի փոքր նրանց երջանկացնել, իսկ Ձմեռ պապու կերպարով մարդը շատ վատ վարվեց հարցնելով որտեղ են նրանք ապրում, նրանց տարիքը, անունը Continue reading
-
Բան ունեմ ասելու
Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև Continue reading
-
Սուրբ Ծնունդի օրվա առավոտը
Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Continue reading
-
Արծիվը
Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր Continue reading
-
Սպիտակ ջրաշուշան
Առաջադրանքներ Ա) Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։ Սյուժեն հետաքրքիր է։ Իմ համար շատ հետաքրքիր էր։ Պատկերավորման միջոցները շատ են։ Կարդալու ժամանակ ես հեքիաթը պատկերացրեցի։ Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։ Գաղափարը, ասելիքը շատ լավն էր և հետաքրքիր Պատմելու ոճը հետաքրքիր է։ Հեքիաթի կերպարները Continue reading
-
Երիցուկի կյանքը
Դաշտում քայլում էր մի աղջիկ’ կապույտաչյա, շեկ մազերով, աղքատ ընտանիքի մեջ ապրող և ծաղիկներ սիրող(ամենաշատը երիցուկներ)։ Երբ տեսնում էր երիցուկներ, գնում էր քաղելու և դնելու իր ծաղկամանի մեջ։ Մեկ օր որոշեց կտրել այդ երեցուկը և տանել տնկել իրենց այգում։ Տնկեց և մյուս օրը այն թոռոմեց։ Նրա դրամարկղում կար 300 դրամ և որոշեց այդ փողով գնել Continue reading
-
Կրակի առասպելը
,,Կրակի առասպելը,, պատմվածքի քննարկում։ 1. Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։ Տաքություն, ջերմություն, սաստիկ շոգ։ 2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Ասելիքը այն էր, որ ընկերների համար ամեն ինչին պատրաստ պետք է լինել։ Պետք է չդնել հույսը ինչ-որ բանի վրա, այլ դնել մեկ մասնիկ քեզանից, այլապես դու այն կկորցնես։ Continue reading
-
Եղիր իմ ընկերըր
Եղիր իմ ընկերը։ Ջիմ ՌոնԵրբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, Continue reading
-
Կրակի առասպելը
Կարդա ,,Կրակի առասպելը,, պատմվածքը: Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք: Անհասկանալի բառ չկար։ Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի: Ինքը շատ քաջ էր, քանի որ կողքի կղզում այլ կենդանիների համար իր կյանքը դադարի տվեց։ Continue reading
-
Ջութակ և սրինգ
Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը : 1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Շառագունել-պարուրել 2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին: Լակըմեն շատ գեղեցիկ էր և ուներ գեղեցիկ ժպիտ։ Հայանթը շատ ուրախ և սրինգահար, չարաչճի տղա էր։ Իսկ Նալը շատ տխուր և վիշտ առաջացնող երգեր սիրող մարդ էր։ 3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, Continue reading
-
Աշխատանք դասարանում
Ցանկանում եմ Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց Continue reading
-
Ճագարներ լուսնի տակ
Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը: Այն, որ Ճագարները, ոնց որ բոլորը չգիտեն ինչ է լինելու ապագայում և պետք է ապրել ներկա ժամանակում։ Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող Continue reading
-
Հացը
1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։ Ես հասկանում եմ այս նախադասությամբ, որ տղան շատ լավ գիտեր ինչ մեխ սխալ է նա արել, բայց միևնույն է Continue reading
-
Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես
Ես մարդ եմ և նույնպես ունեմ շա՜տ երազանքներ։ Ես շատ կուզեմ ունենալ շատ փող, քանի որ նրանցով ամեն ինչ որոշվում է։ Դա իմ կարծիքն է։ Ես կարող եմ այդ փողերով անտուն մարդկանց գնեմ տներ և նրանց մի քիչ երջականցնել, քանի որ մենք ունենք այնքան, որոնք ուրիշ մարդիկ երազում են… Փողով ես կարող եմ գնել շատ Continue reading
-
Կորսված օրեր
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը Continue reading
-
Իմ ընթերցանության ոճը/ձևը
Ես սիրում եմ ընթերցել այնքան այնքան, որ ինձ հետաքրքիր է։ Ես չեմ ընթերցում ամբողջությամբ գիրքը մեկ օրում։ Ես կարդում եմ երկու կամ երեք օրում, քանի որ տնային աշխատանքներ եմ կատարում և անկանցնում իմ ժամանակը ընտանիքի հետ։ Ես շատ եմ սիրում վախենալու գրքեր, քանի որ ավելի և ավելի հետաքրքիր է դառնում։ Տարբերակներից են «Կառոլինան վախենալու աշխարհում»։ Continue reading
-
Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը
Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն Continue reading
-
Պարտուսի գերին
Պարտուսի գերինԵթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։ Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների Continue reading
-
Բուքը, երգը, երեխան
Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ Continue reading
-
Խիղճը
ԽիղճըԵրբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ: Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց. -Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին: — Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան: -Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին: Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, Continue reading
-
Գրականություն
Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են: Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում: Հրել Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում: Կրակ Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար: Անի քաղաք Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի: Կատարի Երազում էր տեսնել այդ երկիրը: Գոյական Երազում էր տեսել Continue reading
-
Գրականություն
Կարդա՛ Ռեյ Բրեդբերիի ,,Կանաչ առավոտը,, պատմվածքը։Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։ Բենջըմին ԴրիսքըլԻ՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց Continue reading
-
Սպասում
Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Հատուկենտ-մի քանիՄեկնաբանի՛ր վերնագիրը։ Մարդը պետք է ունենա համբերություն։ Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ Նա շատ համբերատար էր, բայց միամիտ էր, որովհետև կարող է այդ դրամապանակը աղջկանը չեր։ Continue reading
-
Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում
Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն. Փշուր մը Մտի՛ր խորը,Գտիր՝ նորը.Վանե՛ հինը,Բանե՛ մինը։Ելավ շինական Ելավ շինական՝ ցանեց առավԲուռը լի ցորեն.Անցավ դաշտեն ու ձորեն,Բարձավ տասը լիր ցորեն։ Այն ի՞նչ ամպ էր Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,Ու թուխ պատեց կապուտեց․Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,Ու պուխ կապեց պատուտեց Անմար սեր Քեզ չըսիրե՞լ,Գեհեն կորելՈւ կըրակով հոգին փորել։ ― Քեզի սիրել՝Դըրախտ Continue reading
-
Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին
Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին: Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ Ուսուցիչները մեզ պետք է բարձրացն են դեպի կյանք։ Նրանք շատ կարևոր դեր են կատարում մեր կյանքում, եթե նրանք չլինեին մենք չէինք կարողանա ընտրել լավ մասնագիտություն։ Հայոց լեզվի ուսուցչուհի պետք է սովորեցնի Continue reading
-
Երաժշտության դերը մարդու կյանքում
Երաժշտությունը մեզ ոգեշնչում է։ Երգերի շնորհիվ մենք մեզ ավելի հպարտ ենք զգում։ Ես շատ եմ սիրում լսել երգեր, բայց օտար լեզուներով, հայ երգիչներից սիրում եմ լսել`Արամ MP3-ին ինքը շատ լավ է երգում։ Երգերը կարող են լինել, ինչպես տխուր այնպես էլ ուրախ և ոգևորիչ։ Դա, որոշվում է ըստ տրամադրության։ Կան նաև հանգիստ երգեր, սովորաբար նրանց լսում Continue reading
-
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր Continue reading
-
Կոմիտասի հոդվածներից
«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, Continue reading
-
Կոմիտասի գերազանց լսողությունը
1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Continue reading
-
Դաշնամուր
Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: Բենը պետք էր նվագել դաշնամուրը, որովհետև ինքը շատ էր ուում սովորել և սիրում էր նրա մեղեդինԻնչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: Աղջիկը կարծում էր, որ Բենը կունենա դաշնամուր, որովհետև նա զգում էր, որ Բենին դա պետք է։ Քո կարծիքով Continue reading
-
Գրականություն
Լրացուցիչ աշխատանք (տանը) Աշուն օր Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան,Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց.Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց,Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։ Երկիր քուն դրավ: Եվ թռչուն թռավ Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողուն Ձորում մշուշ կախ տվավ: Քամին ելավ վեր Արավ տար ու բեր: Մոխիր ամպեր ժիր եկան Դալուկ-դալուկ Սարի վրա ցիր եկան: Հալեց աշուն օր Կյանքիս սևավոր: Առաջադրանքներ 1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները: Վար վեր, առավոր գիշեր, Continue reading
-
Գրականություն
Լրացուցիչ աշխատանք (տանը) Աշուն օր Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան,Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց.Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց,Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։ Երկիր քուն դրավ: Եվ թռչուն թռավ Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողուն Ձորում մշուշ կախ տվավ: Քամին ելավ վեր Արավ տար ու բեր: Մոխիր ամպեր ժիր եկան Դալուկ-դալուկ Սարի վրա ցիր եկան: Հալեց աշուն օր Կյանքիս սևավոր: Առաջադրանքներ 1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները: Վար վեր, առավոտ երեկո, Continue reading