Զաբուղոն

Ընթերցե՛ք Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործությունը։
1. Ի՞նչ է նովելը։

Նովելը փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է, որը պատմում է մեկ հիմնական դեպքի կամ կյանքի մի կարևոր պահի մասին։ Այն ունի քիչ հերոսներ և սյուժեն զարգանում է արագ, բայց ունի խոր իմաստ։
2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Հիմնական գաղափարն այն է, որ մարդկային զգացմունքները միշտ չէ, որ հավատարիմ են և կարող են փոխվել։

Մարդիկ երբեմն ընտրում են իրենց հարմար կյանքը, ոչ թե հավատարմությունը։
3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։
Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Զաբուղոն`ճարպիկ և խելացի գող է, բայց նաև հավատարիմ ու զգացմունքային մարդ։ Նա վատ գործեր է անում, բայց լավ սիրտ ունի։

Վասիլիկը` գեղեցիկ աղջիկ է, սիրում է ուշադրություն, բայց վերջում դավաճանում է։ Նա սխալ է վարվում, որովհետև չի գնահատում սիրո արժեքը։

Վասիլիկի նոր սիրած տղան` պարզ երիտասարդ է, որը ցանկանում է ամուսնանալ Վասիլիկի հետ։ Նա հակադրվում է Զաբուղոնին՝ սովորական կյանք ներկայացնելով։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы