Արտիստը

Կարդացե՛ք Շիրվանզադեի ,,Արտիստը,, ստեղծագործությունն ամբողջությամբ և պատասխանե՛ք հարցերին։

1. Համոզի՞չ  է ստեղծագործության ավարտը։

Այո, ստեղծագործության ավարտը համոզիչ է։ Արտիստը ամբողջ կյանքում ապրում է դժվարություններով և չի ստանում այն գնահատանքը, որին արժանի է։ Նա նվիրված է իր գործին, բայց մարդիկ չեն հասկանում նրան։ Այդ պատճառով նրա տխուր ավարտը բնական է թվում։ Այն ցույց է տալիս, որ կյանքում միշտ չէ, որ լավ մարդիկ և տաղանդավորները երջանիկ են լինում։

2. Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։

Իմ կարծիքով, «Արտիստը» շատ հետաքրքիր և հուզիչ պատմություն է։ Այն պատմում է մի մարդու մասին, ով սիրում է իր գործը, բայց չի գնահատվում։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ չեն նկատում իսկական տաղանդը և ավելի շատ մտածում են փողի մասին։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы