Կարդա՛ Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը։
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։
Մփանեթ – հին դրամական միավոր։
Բաշլըղ – գլխարկի նման գլխաշոր։
Մինդար – նստելու փափուկ բարձ կամ տեղ։
Մութաքա – երկար բարձ, պատին դրված։
2. Բնութագրի՛ր Հաճի աղային։
Կարգուկանոնի սիրահար, ճշտապահ, փորձառու, սկզբում թվում էր սառնասիրտ, բայց հետո գիտակցում է իր մեղքը և դառնում է խոնարհ մարդ։
3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։
Հաճի աղայի արարքը սխալ էր և անարդար։ Նա իր անդամալույծ քրոջը թողեց միայն՝ վտանգի մեջ, ինչը շատ դաժան քայլ է։ Դա ցույց տվեց, թե ոնց կարող է ազդել մարդու որոշման վրա` վախը։
4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։
Վերջում Հաճի աղան հասկանում է իր մեղքը և շատ զղջում է։ Նույնիսկ տալիս է իր ունեցվածքը աղքատներին։ Ասում է՝ «ավելորդին հոգուն համար»
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։
«Ավելորդ» են համարում Սրբունին, որովհետև
նա չի կարող աշխատել, չի կարող փախչել, ծանրություն է թվում ընտանիքի համար։
6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։
Վտանգի պահին մարդը կարող է վախից կորցնել իր մարդկային արժեքները և սխալ որոշում կայացնել։ Սակայն խիղճը միշտ հետապնդում է մարդուն և ստիպում հասկանալ իր մեղքը։ Հեղինակը մեզ ասում է, որ մարդասիրությունն ու հոգու արժեքները պետք է միշտ վեր լինեն նյութականից։
Оставить комментарий