Հայրենի տուն

Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։

Հայրենի տունը կապում է մանկության հիշողության հետ, քանի որ այնտեղ իմ մայրն էր, որի հետ բոլոր պայծառ պահերն էին կապված։

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։

Հայ մարդուն, ով հայերեն չի խոսում.

2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։

Ինչու՞ չես խոսում հայերեն: Որպեսզի հասկանա, իմչու այդ մարդը չի խոսում իր լեզվով։

3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։

4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։

Լեզուն դա մշակույթ է, որը ոչ բոլոր երկրները ունեն։ Մենք ունենք և պետք է օգտագործենք, որպեսզի այն չկորչի։ Ազգային ինքնության համար շատ կարևոր է։

5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Հիմնականում հայերի մեծ մասը գրում է լատիներեն, այլ ոչ հայերեն տառերով։ Դա է ամենամեծ խնդիրը, որը կարող է  ազդել մեր երկրի ինքնության վրա։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы