,,Սասնա ծռեր,, էպոսից ընտրված հատվածներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին:                                                      Էպոսում ջուրը հանդես է գալիս, որպես վերածննդի, կյանքի և մաքրության խորհրդանիշ։ Այն համարվում էր սրբազան ուժ, և մարդիկ հավատում էին, որ ջուրը մաքրում է մեղքերից։
  2. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։                                                      Էպոսի տարբեր ճյուղերում կին հերոսները խելացի, ուժեղ և արժանապատիվ են։ Նրանք պաշտպանում են իրենց պատիվը և աջակցում հերոսներին։ Շատ հաճախ նրանք խորհրդանշում են հայրենիքը։ Կանայք էպոսում ոչ թե թույլ են, այլ՝ ուժի ու իմաստության կրողներ։
  3. Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։                                                                    Սասունցի Դավիթ շատ արդար, բարի, քաջ հերոս է, որը ուներ ժողովրդին նման մտածելակերպ։ Նա պաշտպանում է ժողովրդին և պայքարում է անարդարության դեմ։ Նրա պարզ ու ուժեղ կերպարը մարդկանց մոտ սիրելի է դարձնում նրան։
  4. Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։ 

Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, որովհետև աշխարհը չի դիմանում նրա ուժին։ Նա մնում է քարի մեջ, մինչև լավ ու արդար ժամանակներ գան։ Ժողովուրդը այսպես է ավարտել էպոսը, որ ցույց տա՝ հույսը դեռ կա։ Իմ կարծիքով, վերջաբանը տխուր է, բայց նաև հույս տվող։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы