Խոշոր քաղաքներ

1.ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման իրենց։

Հայաստանի Հանրապետության քաղաքները ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման բաժանվում են մի քանի խմբերի։ Առանձնանում են արդյունաբերական քաղաքներ, որտեղ զարգացած է արտադրությունը, բազմագործառութային քաղաքներ, որոնք կատարում են վարչական և ծառայությունների կենտրոնի դեր, տրանսպորտային քաղաքներ՝ ձևավորված ճանապարհային հանգույցների շուրջ, ինչպես նաև առողջարանային-զբոսաշրջային և գյուղատնտեսական շրջանները սպասարկող քաղաքներ։ Այս բաժանումը ցույց է տալիս քաղաքների տնտեսական մասնագիտացումը։

2.Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ էին նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Գյումրու զարգացմանը նպաստել են նրա բարենպաստ աշխարհագրական դիրքը, առևտրական ճանապարհները, երկաթուղու կառուցումը և խորհրդային տարիների արդյունաբերության զարգացումը։ Սակայն քաղաքի տնտեսական աճին խանգարել են 1988 թվականի երկրաշարժը, գործարանների փակումը և բնակչության արտագաղթը, որոնք դանդաղեցրել են զարգացման ընթացքը։

3. Ուրվագծային քարտեզ վրա նշել մարզերն ու խոշոր քաղաքները։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы