Ընթերցել Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։
Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։
1.Ի՞նչ է էպոսը։
Էպոսը ժողովրդական բանավոր ստեղծագործություն է, որը պատմում է հերոսների սխրագործությունների և ժողովրդի պայքարի մասին։
2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը։
Էպոսը բաղկացած է 4 ճյուղից։
3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
Սանասար և Բաղդասար – հիմնում են Սասունը, պայքարում են թշնամիների դեմ։
Մհեր Մեծ (Առյուծաձև Մհեր) – պաշտպանում է Սասունը, հաղթում թշնամիներին։
Սասունցի Դավիթ – ամենահայտնի հերոսն է, սպանում է Մսրա Մելիքին և ազատում ժողովրդին։
Մհեր Փոքր – շատ ուժեղ է, բայց աշխարհը չի ընդունում նրան, և նա փակվում է Ագռավաքարում։
4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։
Բոլոր հերոսները քաջ են, ուժեղ, արդար և պաշտպանում են հայրենիքն ու ժողովրդին։
5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։
Իմ սիրելի հերոսը Սասունցի Դավիթն է, որովհետև նա խիզախ է, արդար և պայքարում է ժողովրդի ազատության համար։
Оставить комментарий