Թմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

Հավլունի-առասպելական մեծ սուր`գերբնական հատկություններով, աննըկուն-դիմացկուն, բաբան-կատապուլտ, մըրափել-քնել

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Սա մի զրույց է, որն իրականում գեղեցիկ արևմտահայերենով ներկայացնում է կյանքի իմաստը, թե իրականում ինչերն են մնայուն լինելու քո մահից հետո, ու թե որքան անիմաստ ժամանակ ենք տրամադրում մեր կյանքից մոռացվող անիմաստ արարքների։ Նախերգանքն ամբողջովին արտահայտում է իմ տեսակետը, վերջիվերջո բոլորիս վերջն էլ մահն է, և ավելի հաճելի կլինի մահից առաջ երախտապարտ լինել սեփական քեզ՝ ապրածդ կյանքի, մնայուն գործի և միայն ինքդ քեզ համար կարևոր զգացմունքների և վայելքների։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլը հայրենասեր և քաջ իշխան էր։ Թմկա տիրուհին գեղեցիկ էր, բայց դավաճան։ Նադիր մահը շատ խորամանկ էր և դաժան։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Դավաճանության ճանապարհն ընտրելն երբեք պատճառներ չի պահանջում, այն պարզապես խոսում է մարդու ինքն իրեն չհարգելու, իր ընտրությունը չհարգելու և ստացած սերը չգնահատելու մասին։ Կնոջ դավաճանությունն պատժվում է, ոչ ամուսնու, բայց Աստծո կողմից։ Որպես արդարացնող կողմ կարող եմ ասել, որ երբեմն մարդիկ անում են քայլեր, որոնց համար չունեն պատճառներ, քայլի մասին մտածում են երկար ժամանակ, սակայն գործելու պահին գործում են անմտածված։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Գաղափարը կայանում է երբեք ոչ ոքին չվստահելու, ինքդ քեզ վրա հենվելու ու այդպես առաջ գնալու վրա։Սա ամենաապահով ճանապարհն է հաջող կյանքի, սակայն ոչ ամենաերջանիկ։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Դահիճն եկավ ոտից գըլուխ
270Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

«Մենք»-ը հայ ժողովուրդն է, մեր պատմությունն ու անցյալը կրող մարդիկ։

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։

Բանաստեղծությունում «ճամփեն» խորհրդանշում է հայ ժողովրդի ծանր անցած պատմությունը, դժվարությունները, գաղթերը, պայքարը և կորուստները։

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

Իմ կարծիքով «Պայծառ առավոտը» խորհրդանշում է լավ օրերը, խաղաղությունը, ազատությունն ու երջանկությունը, որը հայ ժողովուրդը հույս ունի տեսնել իր պատմական դժվարություններից հետո։

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

Խավար – վախ, անհայտություն, ծանր իրավիճակ
Արնոտ – ցավ, զոհեր, պատերազմ, պայքար
Սուգ – տխրություն, կորստի զգացում
Պայծառ – հույս, լույս, խաղաղություն
Կանաչ – կյանք, վերածնունդ, խաղաղություն

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։

«Հայոց լեռներում»

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Դժվար, արնոտ, ցավալի, բայց նաև ուժեղ, անքառավ և հույսի խորհրդանիշ: Այնտեղ պահվում է հայ ժողովրդի հոգին, պատմությունն ու գանձերը։

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը պատմում է հայ ժողովրդի դժվարությունների, պայքարի ու կորուստների մասին, հիշեցնում անցյալը և ցույց տալիս հույսը խաղաղ ու պայծառ ապագայի համար։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы