Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։

Գերիշխում է ցավ, տխրություն, պոետը շատ անհանգիստ է իր երկրի համար։

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։

«Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի»։

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։

Հուսահատություն է, քանի որ նա զգում է միայնություն, թե հայրենիքը կկորի։ Պատասխանատվութուն, որովհետև նա իրեն զգում է ժողովրդի փրկիչ, ուզում է պահպանել հայրենիքը։

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։

Ես չեմ մահացել քո շնորհիվ, քանի քո սերը ապրում է, ես չեմ կորչի։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։

Ըստ բանաստեղծության Նաիրին պայծառ, խոր և արքայական է, բայց նաև ցավ է ապրում, տառապանքների մեջ է, և շատ քիչ հույս ունի։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։

«քնքշաբույր ծաղկանց», «ժպտում են անտառ ու ձորակ», «նոր կյանք», «ծաղկել ես», «զվարթ ու ջահել», «ողջույն քեզ, գարուն»։

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։

Ուրախություն, ազատություն, սեր։

«հրդեհել նոր սեր»
«դուրս ելա տխուր մենության բանտից»
«ուրիշ երգեր են հնչում իմ սրտում»

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։

Շատ միայնակ և տխուր վիճակ։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։

Քնքշաբույր, հրեղեն, զվարթ, տխուր, ոսկեղեն, պայծառ։

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։

Քանի որ գարնանը բնությունը արթնանում է, ծաղիկները ծաղկում են, ամեն ինչ կենդանանում է։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։

Բնության բնութագրության շնորհիվ խոսվում է մարդու ներաշխարհի մասին է։ Գարունը փոխում է հերոսի հոգեվիճակը, նրա սրտում նոր սեր է ծնվում, և նա ազատվում է տխրությունից։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա:

Այո՛, կարող է։ Բնության փոփոխությունները հաճախ փոխում են մարդու տրամադրությունը։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։

Բարի գալուստ`քնքշաբույր ծաղիկներ, բարի գալուստ`գարուն։


Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։

Նուրբ լույս, երազանք, մաքուր, ուղղություն տվող լույս։

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։

Հանգիստ, խաղաղ հոգեվիճակ։ Կյանքի պահ լցված հիշողությամբ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։

Ըստ ինձ դիմում է իր առաջին սիրո։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը ասում է, որ իր կյանքում դեռ շատ դժվարություն և տխուր օրեր կլինեն, բայց այդ մարդու անունը նրա համար լույս կլինի, որը կօգնի հաղթահարել սուտ կյանքը և նույնիսկ մահվան վախը։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։

Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր սերը։ Ասում է, որ տարիները կանցնեն, երազները կվերանան, բայց այդ հիշողությունը կմնա իր սրտում։ Նա գիտի, որ կյանքում դժվարություններ կլինեն, բայց այդ սիրո հիշատակը նրան ուժ և լույս կտա ապրելու համար։

Ընթերցել 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы