Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։

1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։

Անսեռ բազմացում է կոչվում այն բազմացումը, որի ժամանակ
նոր օրգանիզմը առաջանում է միայն մեկ ծնող օրգանիզմից, առանց սեռական բջիջների միավորման։ Բազմակի բաժանվելու արդյունքում առաջացնում են նոր օրգանիզմ։

2. Ինչպե՞ս կսահմանեք սեռական բազմացումը , նկարագրել  բացառությունները։

Սեռական բազմացում է կոչվում այն բազմացումը, որի ժամանակ նոր օրգանիզմը առաջանում է արական և իգական սեռական բջիջների միավորման արդյունքում, առաջանում է զիգոտ։

Կույսածնություն նոր օրգանիզմը զարգանում է չբեղմնավորված ձվաբջջից։ Օրինակ՝ մեղուների արուները։

Որոշ օրգանիզմներ կարող են բազմանալ և՛ սեռական, և՛ անսեռ ճանապարհով։

3. Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։

Առավելություններ `

Անսեռ` արագ է, պահանջում է քիչ էներգիա, հնարավոր է մեկ ծնողով։

Սեռական` առաջացնում է գենետիկորեն տարբեր սերունդ, բարձրացնում է տեսակների հարմարվողականությունը։

Թերություններ`

Անսեռ` գենետիկական բազմազանություն չկա, սերունդը շատ նման է ծնողին։

Սեռական` անհրաժեշտ է երկու ծնող, ինչը դանդաղեցնում է ընթացքը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы