Մուրացան «Առաքյալը»

Մուրացան ,,Առաքյալը,, 

Ստեղծագործությունը համառոտ։

Ստեղծագործությունը ամբողջական՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Վիքիպեդիայի հոդվածը։ 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։

Առաքյալ դա այն մարդն է, որը ինքն իրեն համարում է, թե պետք է օգնի ուրիշներին և տարածի գիտելիք։

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։

Կամսարյանը կազմել էր նոթատետր իր նպատակներով գյուղի համար։ Նա սկզբում պլանավորում էր գյուղական հասարակության իրավունքները պաշտպան էր, լուսավորության գործը հիմնադր էր և գյուղացու տնտեսական դրությունը բարվոք էր։ Ինքը նույնիսկ համեմատում էր իրեն առաքյալի հետ։ Սակայն վերջում նա սկսեց կասկածել և հասկացավ, որ չի կարող օգնել այդ ավերանոցին։ Կամսարյանը փախչում է գյուղից, իսկ նոթատետրը հայտնվում է գետում:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Պատմվածքում հայկական գյուղը ներկայացված է, որպես շատ մաքուր, գեղեցիկ, սպիտակ պատեր և բարձր շենքեր։

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։

Մուրացանը ներկայացնում է անգրագիտության, աղքատության խնդիրները։ Այդ խնդիրները մինչ այսօր լինում են, հատկապես գյուղերում։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։

Մուրացանը ուզում է ցույց տալ, որ եթե մեծ խոսք ես ասում պետք է բոլոր տարբերակները մշակես, այլ ոչ փախչես։ Նաև այն թեման է բարձրացնում, որ գյուղերը ունեն օգնության և զարգացման կարիք։

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Եթե մարդը թույլ է կամ պատրաստ չէ զոհողությունների, ապա նույնիսկ ամենալավ գաղափարը կարող է մնալ պարզապես խոսք։ Ավելի կարևոր է այն, թե ինչ մարդ է գաղափար կրողը:



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы