Երկրորդ ուսումնական շրջանը կարճ լինելով հանդերձ, մեզ հասցրեց տալ շատ-շատ հիշողություններ։ Մենք գնացել էինք թատրոն և դիտել «Մուսալեռան 40 օրը» ներկայացումը։ Այն ներկայացնում էր ինքնապաշտպանության կարևորությունը։ Ոտքով թափառման ժամանակ նաև հաճախեցինք կինոթատրոն և դիտեցինք «Թանկարժեք Տղաները» ։ Ճամբարին ունեցանք մի քանի հանդիպում, օրինակ՝ մեր դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանի հետ, որը ներկայացնում էր, թե ինչքան կարող է արհեստական բանականությունը օգնել մարդու կյանքին, ներկայացնելով coursera, chatgpt և այլ մի քանի արհեստական բանականությամբ աշխատող ծրագրեր։ Ընկեր Էմանուելի հետ խաղացել ենք խաղեր և՛ աշխարհագրության թեմայով, և՛ ուրիշ հետաքրքիր թեմաներով։ Ճամբարային վերջին օրը անցկացրեցինք inecobank-ից հյուր եկած մարդկանց հետ, որոնց հետ ունեցանք հետաքրքիր քննարկում ընդհանուր փողի, ավանդի, ներդրման, խնայելու և ճիշտ ֆինանսագիտության մասին։ Դրանից հետո հաստատվելու համար, որ իրենց տված տեղեկատվությունը մնացել է մեր գլխերում խաղացինք մի քանի ստուգիչ խաղեր։
Оставить комментарий