Ազատության և ազգային ինքնության պահպանման համար ավելի շատ ուշադրություն են պարգևել տղամարդկանց, բայց ես ուզում եմ շեշտ էլ, որ միայն տղամարդիկ չեն այդ ամենին մասնակցել, այլ կանայք նույնպես։ Դա մեզ ցույց են տալիս «Իտալացի աղջկա երգը» և «Փառանձեմ թագուհի» պատմությունների մեջ։ Երկու ստեղծագործություններում էլ գլխավոր դեր է զբաղեցնում կնոջ կերպարը, որին չեն պատկերում, որպես թույլ էակ։ Թե՛ իտալացի օրիորդը, թե՛ Փառանձեմ թագուհին հանդես են գալիս որպես`հայրենասեր, քաջ և հայրենիքի համար զոհաբերություններին գնացող։
«Իտալացի աղջկա երգ» ստեղծագործության մեջ կինը իր ձեռքով գործում է դրոշը և ճանապարհում եղբորը պատերազմի՝ գիտակցելով, որ նա կարող է զոհվել։ Նրա սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ վերադասում էր անձնական ցավը։ Նա հասկանում է, որ ազատության համար պետք է գնալ նույնիսկ զոհաբերությունների։
Նույն կերպ Փառանձեմ թագուհին, կորցնելով ամուսնուն, դառնում է Մեծ Հայքի առաջնորդը։ Նա ոչ միայն չի ենթարկվում Շապուհի խաբեությանը, այլ նաև կազմակերպում է երկրի պաշտպանությունը, ավելի ճանաչվում Արտագերսում, դիվանագիտական քայլեր է ձեռնարկում և ի վերջո իր կյանքը զոհաբերում հայրենիքի համար։ Նրա մահը պարտություն չէր, այլ հիշվող և հերոսական ավարտ։
Այսպիսով` երկու կերպարները ցույց են տալիս, որ ազգի ուժը միայն զինվորների մեջ չէ, այլ նաև կանանց սիրո և հոգու մեջ։ Հեղինակների հիմնական գաղափաարն այն է, որ երբ կինը գիտակցում է իր դերը հայրենիքի ճակատագրում, ազգը դառնում է անպարտելի։
Оставьте комментарий