Երբ այբուբենը դառնում է հիշողություն

Հայոց գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից, դարձավ այն մեծ գործը, որի շնորհիվ պահպանվեց լեզուն, մշակույթը և պատմությունը։ Մաշտոցը զգում էր, որ առանց գրերի մենք չենք կարող առաջ գնալ։ Մեծ ջանքեր գործադրելով նա ստեղծեց այբուբենը, հիմնեց բավականաչափ դպրոցներ և տարածեց մայրենի լեզուն։

Այս գաղափարը, որ այբուբենը միայն նշաններ չեն այլ նաև սրբություն են Հայ ազգի համար, պահպանված է «Մափրե Արքա» պատմվածքի մեջ։ Գուցե և Մափրեն չգիտեր կարդալ, գրել, բայց միևնույն է պահում էր հոգում այն հին երգվող այբուբենը(այբ, բեն, գիմ..) , որը մանկուց իր հետ է: Այդ երգը նրա համար հիշողություն էր, մանկություն։ Երբ Մափրեն նկատում էր, որ թոռնիկներին այլ կերպ են սովորեցնում, նա մտածում էր, թե գիրքն է սխալ գրված։ Իր հետ նա պահում էր այն կարմիր տառերը, որոնք վարժապետը գրում էր սպիտակ կավի վրա և միաժամանակ ասում, որ դա Մաշտոցի տառերն են։ Հինգերորդ դարում ստեղծվեց այբուբենը , իսկ «Մափրե արքան» քսաներորդ դարի սկիզբ։ Մեզ ցույց են տալիս, որ հայոց գրերի կարևորությունը չի կորում այդքան տարիների ընթացքում։

Այսպիսով`երկու ստեղծագործությունն էլ մեզ ցույց են տալիս, որ հայոց գրերը սովորական տառեր չեն, դա սրբություն է և ազգային հիշողություն։ Եթե Մաշտոցը ստեղծեց այբուբենը` միավորելով Հայաստանը, ապա Մափրեն հիշեցնում է, որ այն պետք է պահել մեր սրտերում, ապագա սերունդների համար։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы