1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։
Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Փաստ
Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ Պնդում
Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ Փաստ
Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ Պնդում
Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ Փաստ
Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ Պնդում
Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ Պպնդում
Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ Փաստ
Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ Պնդում
,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ Փաստ
Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ Պնդում
Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ Փաստ
Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ Պնդում
2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։
Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։
Անգաղթ խալիֆան շատ էր կարևորում երաժշտությունը։
Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։
Բասսեինը հետաքրքրասեր երեխա էր։
Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։
Կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակ։
Оставьте комментарий