Ազգային ինքնության պահպանման ուղենիշ

Ազատության գաղափարը հայ ժողովրդի պատմության և գրականության մեջ միշտ եղել է ազգային ինքնությունը պահպանելու գլխավոր ուղենիշը։ Դեռ «Հայկ և Բել» առասպելում Հայկը հրաժարվում է ենթարկվել բռնակալ Բելին և ընտրում է ազատ կյանքը։ Այս հաղթանակը դառնում է ոչ միայն պատմական սկիզբ, այլ այն համոզումը, որ հայ մարդը կարող է գոյատևել միայն ազատ և անկախ լինելով։

Գրականության մեջ նույն գաղափարը շարունակում է ապրել։ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը ցույց է տալիս, որ ազատությունը սերունդների համար դարձել է հոգևոր արժեք, առանց որի անհնար է պատկերացնել մարդու և ազգի ճշմարիտ կյանքը։

Այսպիսով` տարբեր ժամանակներում ազատությունը եղել է հայ ինքնության հիմնասյունը։ Ազատության շնորհիվ է պահպանվել լեզուն, արվեստը, մշակույթը և ժողովրդի միասնականությունը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы