«Անհաղթ Խալիվան» ստեղծագործությունը պատմում է, թե ինչպես կարող է արվեստը լինել իրականությունից փախչելու ճանապարհ։ Խալիվան երաժշտության շնորհիվ կտրվում էր իրականությունից։ Նա չէր պատերազմում, այլ կարծում էր, որ դա կպաշտպանի պետությունը, թեպետ ապրում էր երազանքների աշխարհում։
Ամեն անգամ, երբ Խալիվային լուր էին հայտնում, որ թշնամիները ներխուժել են երկիր և գրավել ինչ-որ նահանգ, նա հրամայում էր շարունակել նվագել։ Իր երևակայության մեջ նա հաղթում էր առանց ջանք գործադրելու։ Խալիֆան չտեսավ վտանգը, քանի որ չէր ուզում տեսնել։ Նա չպաշտպանեց իր ժողովրդին, քանի որ ընտրեց երազը իրականության փոխարեն։ Եվ հենց այդ պահին արվեստը կորցրեց իր պաշտպանիչ ուժը և վերածվեց փախուստի։
Այս ստեղծագործությունը ցույց է տալիս, որ արվեստն ինքնին մեղավոր չէ։ Մեղավորը նրա սխալ օգտագործումն է։ Արվեստը պետք է օգնի մարդուն հասկանալ աշխարհը, ուժ տա պայքարելու, դիմանալու դժվարություններին։ Բայց երբ այն դառնում է պատնեշ, որը մարդը կանգնեցնում է իր և իրականության միջև, այն կարող է դառնալ վտանգավոր։
Оставьте комментарий