Սիրո իդեալականացումը և իրականությունը

Սիրո իդեալականացումը հաճախ կարող ենք հանդիպել` գրքերում, կինոներում, ինչպես նաև մեր մտքերում: Սովորաբար սիրո պատմությունները ունենում են լավ ավարտ, որտեղ բոլոր խնդիրները վերջում լուծվում են հեքիաթային ձևով՝ առանց այն բարդությունների, որոնք լինում են իրական կյանքում։ Անընդհատ այն տեսնելիս, լսելիս և կարդալիս մեզ մոտ կառուցվում է իդեալիզացված կարծիք սիրո մասին, որը չի համապատասխանում իրական կյանքին։ Մեծ դրությամբ սերը ներառում է իր մեջ շատ դժվարություններ, պայքարներ և սխալներ։ Սիրո ընթացքում մարդիկ բացահայտում են իրենց թերությունները, որը չէին կարող տեսնել ի սկզբանե։

Մի կողմից իդեալականուցումը մեզ կարող է տալ ուղղություն, որին հետագայում ձգտելու եք։ Մյուս կողմից էլ իրականությունը մեզ դարձնում է ավելի գիտակից/հասուն մարդ, սովորեցնում է կյանքին և օգնում է չապրել երազանքների մեջ, որոնք կարող են բերել հիասթափությանը։

Իմ կարծիքով սիրո մեջ դժվարությունները, խնդիրները ունեն իրենց նշանակությունը։ Այն ամրեցնում է հարաբերությունները, քանի որ օգնում է հասկանալ սխալները, ճանաչել իրար ավելի լավ։ Օգնում են ստանալ նոր էմոցիաներ և զգացողություններ։ Սակայն դա չի նշանակում, որ բարդությունները հաղթահարելը հեշտ է, բայց եթե մարդը պատրաստ է երջանիկ և երկար սեր ձեռք բերելուն, փոխելու իրենց տեսակետը, զիջել և ընդունել միմյանց, ապա այդ ժամանակ բարդությունները կարող են դառնալ սիրո ավելի ամուր կապ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы