Հավերժական սեր

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Իմ կարծիքով այս երկու նկարագրությունները տարբերվում են իրենց մթնոլորտով: Սկզբում Թադմորի ապարանքը նկարագրվում է կարելի է ասել “կենդանի” տեսքով: Ծտերը երգում էին, արևը շողում, իսկ վերջում մթնոլորտը լրիվ հակասում է սկզբի մթնոլորտին:

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Թագուհի, ստրուկ, աղախին, տանիք, դիպակ, ուժասպառ լինել, փայտից պարտաստված, բուրավետ յուղային նյութ, անուշահոտ խեժ

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

Ստեղծագործությունը միջին էր՝ ոչ շատ լավ, ոչ էլ վատ։ Ավետիք Իսահակյանը շատ գեղեցիկ ու հետաքրքիր նկարագրություններ ուներ, օրինակ՝ նա Թադմորի կերպարով ցույց էր տալիս թագավորի տրամադրությունը։ Չգիտեմ՝ կա արդյոք հավերժական սեր, բայց համոզված եմ, որ ինչքան էլ սիրես ինչ-որ մեկին, ամենակարևոր մարդը պիտի լինես դու ինքդ։ Սիրելիին կորցնելը ցավոտ է, բայց դրա պատճառով կյանքը անիմաստ համարելը ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է գնահատել կյանքը և շարունակել ապրել ու վայելել այն՝ նույնիսկ դժվար իրավիճակներում։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы