Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը

Այս պատմությունը խոսում է մի կարևոր բանի մասին։ Նույնիսկ բարի օրենքը կարող է դառնալ վատը, եթե մարդիկ այն կատարում են առանց մտադրություն ունենալու։

Կայսրը տեսավ, որ ժողովուրդը տառապում է արևի տակ ծանր, սև գլխարկների պատճառով և որոշեց փոխել դրանք թեթև, սպիտակ գլխարկներով։ Նա կարծում էր, որ այս օրենքը կօգնի բոլորին։ Նրա մտադրությունը բարի էր, բայց երբ օրենքը սկսեցին կատարել նախարարները և ոստիկանները, ամեն ինչ փոխվեց։ Նրանք ոչ միայն ստիպեցին մարդկանց փոխել գլխարկները, այլ սկսեցին նրանց ծեծել, տուգանել, տանջել և նույնիսկ սպանել։ Երբ օրենքը դառնում է խիստ այն արդեն չի ծառայում ժողովրդին, այլ միայն վնաս է տալիս։

Այսպիսով` պատմությունը մեզ սովորեցնում է, որ օրենքը միայն բառեր չեն, դրա մեջ կարևորը այն է թե մարդիկ ինչպես են այն անում։ Եթե օրենքը կորցնում է իր մարդասիրությունը, այն կարող է վնաս առաջացնել։ Այս պատմությունը ասում է, որ մարդ պետք է մտածի, պետք է մարդասեր լինի և չպետք է աչքերը փակած կատարի ամեն մի հրամանը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы