Վերջին տերևը

«Վերջին տերևը» ստեղծագործությունը շատ հուզիչ պատմություն է հույսի մասին։ Պատմության մեջ հիվանդ Ջոնսին, այնքան էր կորցրել հույսը, որ մտածում էր երբ ծառի վերջին տերևը ընկնի, ինքն էլ կմահանա։ Նա այլևս չէր ուզում պայքարել կյանքի հմծամար։ Ծեր նկարիչ Բերմանը, տեսնելով Ջոնսիի վիճակը, ոչ միանգամից, բայց միևնույն է որոշեց օգնել։ Գիշերը, անձրևի ու քամու տակ, պատի վրա նկարեց վերջին տերևը, որպեսզի աղջիկը հավատար, որ իր կյանքը դեռ չի վերջացել։ Ջոնսին տեսավ, որ տերևը չի ընկնում ուժ գտավ իր մեջ և սկսեց ապրել։

Թեպետ Բերմանը հիվանդացավ ու մահացավ, բայց նրա վերջին գործը դարձավ Ջոնսիի փրկությունը։ Այս պատմությունը այն մասին, որ նույնիսկ փոքրիկ լավ գործը կարող է փոխել մեկի կյանքը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы