Հոկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը:

ԴՆԹ-ն կազմված է նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ ունի շաքար, ֆոսֆորական թթու և ազոտային հիմք։ Ադենինը միանում է Թիմինին, իսկ Գուանինը Ցիտոզինին։ ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական տեղեկատվությունը։

2. Ներկայացնել ՌՆԹ-ի կառուցվածքը:

ՌՆԹ-նմմիաշղթա մոլեկուլ է։ Այն կազմված է նուկլեոտիդներից, որոնց մեջ կա ռիբոզ շաքար, ֆոսֆորական թթու, ազոտային հիմքեր։ ՌՆԹ-ում ադենինը միանում է ուրացիլին։ Դա գենետիկ տեղեկատվություն է փոխանցում և սինթեզում սպիտակուցները։

3. Նուկլեինաթթուների կառուցվածքը և տեսակները:

Նուկլեինաթթուները կազմված են նուկլեոտիդներից շաքար, ֆոսֆորական թթու և ազոտային հիմք։ Կա երկու տեսակ ՌՆԹ և ԴՆԹ։

4. Ինչ է տրանսկրիպցիան։

Տրանսկրիպցիան այն գործընթացն է, որի ընթացքում ԴՆԹ-ի տեղեկատվությունը կրկնօրինակվում է ՌՆԹ-ի վրա։ Այն տեղի է ունենում բջջի միջուկում։

5. Ինչ է տրանսլացիան

Տրանսլացիան այն գործընթացն է, որի ընթացքում ՌՆԹ-ի տեղեկությամբ սինթեզվում է սպիտակուց։ Դա տեղի է ունենում բջջի ռիբոսոմներում։ Տրանսլացիայի արդյունքում ամինաթթուները միանում են իրար կազմելով սպիտակուցային շղթա։

1. Ի՞նչ է էներգետիկ փոխանակությունը։
ա) Նյութերի օքսիդացում և էներգիայի ազատում բջջում
բ) Բջջային բաժանման գործընթացը
գ) Օրգանական նյութերի սինթեզը
դ) Ջրի և աղերի փոխանակությունը

2. Ո՞րն է բջջային էներգիայի հիմնական կրողը։
ա) Գլյուկոզ
բ) ԱԹՓ (ATP)
գ) ԴՆԹ
դ) ՌՆԹ

3. Էներգետիկ փոխանակությունը ապահովում է․
ա) Բջջի աճը
բ) Նյութերի սինթեզը
գ) Բոլոր բջջային գործընթացների էներգիան
դ) Միայն շնչառություն

Մաս 2․ Գլիկոլիզ

4. Գլիկոլիզը տեղի է ունենում՝
ա) Բջջակորիզում
բ) Միտոքոնդրիումում
գ) Ցիտոպլազմայում
դ) Քլորոպլաստում

5. Գլիկոլիզի արդյունքում 1 գլյուկոզից առաջանում է՝
ա) 2 պիրուվաթթու և 2 ԱԹՓ
բ) 1 պիրուվաթթու և 1 ԱԹՓ
գ) 2 ջուր և ածխաթթու գազ
դ) 4 ԱԹՓ և 2 ջուր

6. Ավտոտրոֆ օրգանիզմներն իրենց սնունդը ստանում են՝
ա) Պատրաստի օրգանական նյութերից
բ) Ածխաթթու գազից և անօրգանական նյութերից
գ) Այլ օրգանիզմների միջոցով
դ) Միայն կենդանական սնունդից


7. Հետերոտրոֆ օրգանիզմներին բնորոշ է՝
ա) Ֆոտոսինթեզ
բ) Քեմոսինթեզ
գ) Պատրաստի օրգանական նյութերի յուրացում
դ) Անօրգանական նյութերից օրգանականների ստեղծում



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы