Կոմիտաս

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Բանաստեղծությունը խոսում է սիրո մասին։ Առաջին տողերում ասվում է, որ եթե չսիրես, կյանքը կդառնա դժոխք և ցավով կլցվի։ Իսկ վերջին տողերում ասվում է, որ եթե սիրես, կյանքը կնմանվի դրախտի լի գեղեցկությամբ և վարդերով։

Հով–սեր


Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Բանաստեղծությունը խոսում է սիրո և բնության մասին։ Սերը համեմատում է նուրբ հովի ու սուրբ ծովի հետ։ Երկրորդ տան մեջ նկարագրվում է աշունը՝ անձրևով և հարուստ բերքով։ Այսպիսով բանաստեղծության մեծ ասվում է, որ սերն ու բնությունը միահյուսված են և կյանքին տալիս են գեղեցկություն։

Փշուր մը

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը խոսում է նրա մասին, որ մարդը պետք է իր ներսում փնտրի ու գտնի նոր բաներ, մյուս տողերն էլ նշանակում են, որ պետք է հրաժարվել հին մտքերից և ստեղծել մի արժեքավոր բան։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы