Հայկական հեքիաթներում միշտ կա պայքար բարու և չարի միջև։ Ես կարդացել եմ շատ հեքիաթներ։ Այդտեղ միշտ հաղթում էր բարին, իսկ չարը վերջում պատժվում էր։ Այդպիսի ստեղծագործութունները ինձ միշտ շատ են դուր եկել, որովհետև ցույց էին տալիս, որ պետք է բարի լինել և օգնել նրանց, ում դա հարկավոր է։
Օրինակ՝ մի հեքիաթում կար աղքատ տղա։ Նա շատ բարի էր, օգնում էր ուրիշներին և ոչ մեկի չէր նեղացնում։ Իսկ չար մարդը, ով հարուստ էր ու վատը, միշտ փորձում էր լավին վատ մարդ դուրս հանել և խափանել։ Բայց վերջում բարին հաղթեց, ինչպես բոլոր հեքիաթներում։
Այս սյուժեով ստեղծագործությունները ավելի շատ երեխաների համար էին գրվում, քանի որ փոքր տարիքից պետք է սովորել, թե որն է ճիշտը և որը սխալ։ Սկզբում թվում է, թե չարը հաղթում է, բայց հետո վերջում բարին միևնույնն է հաղթում է։ Ես կարծում եմ, որ այս հեքիաթները սովորեցնում են մեզ, որ պետք է բարի լինել, օգնել բոլորին և իհարկե չարություն չանել։ Թեպետ հիմա շատ բան է փոխվել, բայց այս դասերը միշտ լինելու են ակտուալ և կարևոր։ Եթե բոլորը լինեն բարի, միգուցե աշխարհն էլ կփոխվի դեպի լավ կողմ, որտեղ ամեն ինչ հանիգստ և խաղաղ ։
Հայկական հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին։ Հիշեք, որ հեքիաթները երբեք մեզ վատ բան չեն սովորեցնի։ Նրանք մեզ սովորեցնում են ճիշտ ապրել։ Լինում է’ հանդիպում ենք տարբեր խորհուրդներ նրանց մեջ։ Այդ խորհուրդները պետք է լսել և ընդունել։
Оставить комментарий