Ամսի տասին մենք գնացել ենք Լոռի մտել ենք տարբեր եկեղեցիներ այնտեղ երգել ենք և ընկեր Տաթևը մեզ պատմել է ամեն մի եկեղեցու պատմությունը։ Առաջին օրը շատ լավ էր անցել և այդքան շատ չէինք հոգնել գիշերները խաղում էինք մաֆիա։ Երկրորդ օրը նույնպես մտանք եկեղեցի և գնացինք սար բարձրանալու։ Շատ շոգ էր և քիչ էր մնում ուշաթափվեինք ջրի պակասից, բայց երբ հասանք մեզ լավ էինք զգում, որովհետև հաղթահարել էինք։ Գիշերը խարույկ էինք արել և խաղացել էինք մաֆիա, 21։ Մյուս օրը արդեն հավաքում էինք իրերը և մեր զվարճալի ջոկատով գնում դպրոց։ Ընկեր Տաթևից շատ գոհ ենք, որովհետև նա շատ պարտաճանաչ և պատասխանատու էր։
Оставить комментарий