Արտազատություն

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) տեսակի սննդի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի վրա։ Սննդային թունավորումների արդյունքում վնասվում և քայքայվում են երիկամների բջիջները, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ կարևոր նյութեր։


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Պատճառներն են՝ շաքարախտը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ գտնվող հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման դեպքում, կարող են տարածվել միզուղիներ և միզապարկ, ինչը կարող է հանգեցնել տարբեր ախտաբանական երևույթների:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы