Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Գյուղացիները դիտում էին ձիու վազքը, հույս ունենալով, որ այն կազատվի այդ զինվորների շղթայից և ազատ թռչեր դեպի լեռներ։
3.Մեկնաբանի՛ր․ Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Կոստանդ աղան եկել էր Սիմոնի ձիով։ Գյուղացիները լուռ էին՝ չընդունելով նրա ներկայությունը։ Դարբնի տղան «սևն ու սպիտակը» ասելով ուզում է ասել, որ անարդարությունն հաղթել։
4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…
Այս հատվածում Շարմաղ բիբին չի բացում դուռը , ինչը ցույց է տալիս նրա կորցրած հույսը։ Նրա սև խրճիթը դարձել է մռայլ։
Оставьте комментарий