Դու

Անթիվ ժամեր՝ անցկացրած
Գեղեցկության սրահում,
Ժամանակդ ես սպանում՝
Այդպես էլ է պատահում։

Սիրահարված հայացքով
Նայում ես հեռախոսին․
«Գուցե հիմա կզանգի»,
Մտածում ես իմ մասին:

Ու դժբախտ հերոսուհին
Քո սիրելի սերիալի,
Անվերջ սիրուց է խոսում՝
Ինձ մոռանալ չի տալիս:

Եվ գրկում ես նկարն իմ՝
Արցունքները շուրթերիդ,
Ու ասում անսպառ հույսով.
«Վաղը բախտս կբերի»։

Վերլուծում`

Այս բանաստեղծությունը ընթերցեցի տասը անգամից ավել, եթե ոչ ավել։ Այն ունի այնպիսի զգացողություն, որը բոլորս ունեցել ենք։ Բանաստեղծության տրամադրությունը շատ տխուր է, բայց այն ուզում ես ընթերցել նորից և նորից։ Գրավիչ է և գեղեցիկ գրված։ Այն պատմում է, թե աղջիկը այնքան է սիրահարված, որ ամեն ձևով փորձում է շեղել իրեն ու  չմտածել սիրելիի մասին, ստուգել հեռախոսը հույսով, որ նա է գրել կամ զանգել, կարոտը առնում նկարները գրկելով և այլն։ Շատ դուր եկավ այս ոճը, կփորձեմ վերլուծել այսպիսի ոճի բանաստեղծություններ։

Աղբյուր



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы