Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։

Սահյանը ներկայացնում է, որ բոլորը միշտ դժգոհ են։ Ինքան էլ փորձում ես դուր գալ նրանց ննրանք մեկա դժգոհ են։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։

Նրան նեղություն է պատճառում մարդկանց դժգոհությունը և վատ վերաբերմունքը։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել:

Ինձ նեղացնում է այն, որ ինձ բոլորը չեն սիրում և կան մարդիկ, որ ինձ չեն հավանում։

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ուզում է ասել, որ ինչքան էլ դժվարություններ լինի, միևնույն է նա կցա իր սիրելիի մոտ։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

Հանցանք — ոչ օրինական արարք

Կարեկցանք — խղճահարությւոն

Նախատում — վիրավորվել

Անողոք — անհաշտ

Խայթում-կծել

Հողմի-քամի

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։

Հեղինակը ասում է, որ սիրելին ցավացնում է, բայց դրա մեջ կա ինչ-որ քնքշություն։ Տրամադրությունը և տխուր էր և սիրո զգացողություններ էր տալիս։

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։

Առաջին տողից ամենը հասկանալի է, որ ասելիքը նրանումն է, որ իմ մահով ոչինչ չի փոխվի աշխարհում։ Կյանքը անցողիկ է, մեկը մահանում է մյուսը ծնվում և մեկ մահով բան չի փոխվի։ խ

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, որովհետև պետք է շնորհակալ լինել ամեն մեր ապրած պահին։ Ամեն պահը կարող է ծառայել ժամանակ մի բան ստեղծելու համար և պետք չէ այն բաց թողնել։


Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։

Լծորդ-կցորդ

Ավաղ-ափսոս

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։

Ընդհանուր հեղինակը շատ դժվար մարդ է ճանաչելու համար։ Եվ ասում է, որ և պինդ էր և փխրուն այսինքն հակասական մարդ էր։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 


Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Առուները՝ գարնան Դրոշակն են տանում Իրենց գլխի վերև: Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Բարդիները կարծես Արեգակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Քամիները ծաղկանց Ճոխ պսակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Ծաղիկների միջով Ծաղիկների միջով Մրջյունները մեղվի Պաղ դիակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Առավոտը արևոտ է և տեսնում ենք այստեղ տեսնում ենք կանաչ գույները, բնության երևույթները։ Վերջին տողերում ասում է, որ մեղուի դիակն են տանում մրջյունները։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы