Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։
Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։
Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։
Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։
Ուղիղ խնդիր
Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։
Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։
Պապը սիրում է թոռներին։ Ենթական-պապը, սիրում է-ստորոգյալ, ուղիղ խնդիր-թոռներին
Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։ Ենթական-Արմենը, բայական արմատ-կարդաց, նամակը-ուղիղ խնդիր
Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։
Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։
Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։
Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։ Նման է տրականին
Արևը վերևից կրակ է թափում։ Նման է ուղղականին
Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։ Նման է ուղղականին
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։ Նման է տրականին
Ամպերը ծածկեցին երկինքը։ Նման է ուղղականին
Նա համառորեն տանջում էր բոլորին։ Նման է տրականին
Արքայազնը պաշտում էր ճոխությունը։ Նման է ուղղականին
Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։ Նման է տրականին
Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։ Նման է ուղղականին
Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։
Հանգման խնդիր
Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։
Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։
Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։
Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝
Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/
Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/
1. 1. Ընդգծիր հանգման խնդիրները։
Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։
Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։
Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։
Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։
Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։
Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։
Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։
Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։
Оставьте комментарий