Մասնական բացահայտիչ
Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։
Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։
Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։
Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։
1. Կետադրի՛ր նախադասությունները։
Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։
Միայն քեռի Համոն` որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։
Մարտինին` որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։
Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Այսօր՝ 19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:
Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:
Ձորի երկու կողմում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում-Տեղ:
Պապս արթնանում է վաղ առավոտյան` ուղիղ ժամը վեցին–ժամանակ:
Երևանում` Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է-տեղ:
Հաջորդ օրը` շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ-ժամանակ:
Դրսում մայթերին` տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ-տեղ:
Ձմռանը` առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից-ժամանակ:
Նա` բոլորովին որբ, եկել էր Բաթում իր ազգականի մոտ-Տեղ:
4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:
Մարինեն լուռ նստել էր տանը՝ դռան մոտ
Առավոտյան՝ ժամը տասին, Արամը սպասում էր ընկերներին:
Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ մի ժամ առաջ։
Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Ֆրանսիա
Երեկ՝ ժամը հինգին , ձիով վերադառնում էի վերին գյուղերից:
Оставьте комментарий