Կոռուպցիա նշանակում է, երբ պաշտոնյան կամ ինչ-որ մեկը, ով պաշտոն ունի, օգտագործում է իր դիրքը անձնական օգուտ ստանալու համար։ Օրինակ՝ երբ որևէ մեկը փող է տալիս, որ արագ հերթ անցնի, գործը լուծվի առանց օրենքի պահելու, կամ երբ ինչ-որ մեկը աշխատանքի է ընդունվում ոչ թե գիտելիքների շնորհիվ, այլ «ծանոթով»։
Կոռուպցիան սխալ է, որովհետև.
- Այն անարդար է մյուս մարդկանց հանդեպ,
- Վնասում է պետության զարգացումը,
- Քանդում է մարդկանց վստահությունը օրենքի ու արդարության հանդեպ։
Պայքարելով կոռուպցիայի դեմ՝ մենք օգնում ենք, որ մեր երկիրը դառնա ավելի արդար և զարգացած։
Оставить комментарий