1814-1815 թթ․ Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Հենց այդ երկրները վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Մեծ հեղափոխությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։ Ընդունված որոշումներն իրագործելու համար ստեղծվեց եվրոպական գահակալների «Սրբազան դաշինք», որտեղ գերիշխում էին՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան։ Համատեղ ջանքերով նրանք 1820–1830– ա կան թթ. ճնշեցին հեղափոխական շարժումներն Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում։
Օտտո Բիսմարկ
Բիսմարկն այժմ վճռել էր միավորել գերմանական պետությունները մեկ միասնական կայսրության մեջ, որի հիմքում Պրուսիան էր: Ավստրիայի աջակցությամբ նա օգտագործեց ընդլայնված պրուսական բանակը՝ Դանիայից գրավելու Շլեզվիգ և Հոլշտեյն նահանգները։ Այնուհետև Ավստրիայի և նրա գերմանացի դաշնակիցների հետ վեճը վերածեց այս գավառների կառավարման համար պատերազմի, որում հաղթողը Պրուսիան էր: Այնուհետև Պրուսիան միացրեց Գերմանիայի հետագա տարածքները:
Չկարողանալով համոզել հարավային գերմանական նահանգներին միանալ իր Հյուսիսային Գերմանական Համադաշնությանը, նա ռազմական գործողություններ հրահրեց Ֆրանսիայի հետ՝ որպես գերմանական նահանգները միասին միավորելու միջոց: Ֆրանկո-պրուսական պատերազմում Գերմանիայի հաղթանակը հաղթեց հարավային գերմանական նահանգներին, և 1871 թվականին նրանք համաձայնեցին միանալ գերմանական կայսրությանը: Կայսր դարձավ Պրուսիայի Վիլհելմ I-ը։
Ջուզեպպե Գարիբալդի
Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ.՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834թ.-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին:
Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին ընդդեմ Իսպանիայի: 1848-1849թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին:
Իր իսկ առաջարկով 1849թ.-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849թ., նորից տարագրվել է: 1859թ.-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում:
1859-1860թթ.-ի իտալական հեղափոխության օրերին գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը՝ ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867թթ.):
1866թ. կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին:
1870թ. ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում I ինտերնացիոնալի բաժանմունք կազմակերպելուն: 1943-1945թթ. Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:
Оставьте комментарий