Առաջին սերս

Առաջին սերս ձնծաղիկի պես 
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց, 
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց 
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի. 
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, 
Առավ համբույը ոսկեղեն շողի 
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ, 
Ծանոթ էր արդեն արևի ուժին, 
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, 
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Այս բանաստեղծությունը պատմում է առաջին, երկրորդ և երրորդ սիրո մասին։ Առաջինը ինչպես միշտ շատ անկեղծ սեր է, որտեղ շատ ուժեղ սիրահարվում ես։ Դա տեղի է ունենում, երբ դու դեռահաս ես։ Երկրորդ սերը դա, որ դիմացինդ ամեն ինչ անում է, որ դու իրան սիրես։ Եվ երրորդ սերը, երբ քո զգացմունքների հետ խաղում են և վերջում կոտրում սիրտդ։

Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը նրանով, որ Սահյանը երեք սերն էլ համեմատում էր ծաղիկների հետ և բնության երևույթների։ Դա տալիս էր հետաքրքրություն և գարնանային տրամադրություն։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы