Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Ա խմբում բոլոր ընգծված բառերը որոշիչ էին, իսկ Բ խմբում բացահայտիչ։
Բացահայտիչ Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:
1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:
Արփինեն` ընկերուհիս, դասի չէր եկել: Արամը` որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ: Սարերում` վրանների տակ, ապրում են հովիվները:
Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, մասնավորող պարագայական: Բուն բացահայտիչ Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը: 1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:
Արփինեն` ընկերուհիս
2. 2. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա. Խալդ աստծո զորությամբ ես` Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ:
Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ` սեր, ատելություն, խաբեություն, քծնանք :
Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր` պահապանի ավագ որդին:
Բացահայտիչի կետադրությունը: Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .
Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:
Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:
Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ. բայը կամ հագույցը.
Օրինակ՝ Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:
Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը.
Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ մասնակցեց այդ միջոցառմանը:
3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:
Բոլորը` իմ ծանոթները, սիրում էին երգ լսել։
Գյումրին`ամենահետաքրքիր պատմությամբ քաղաքը, շատ մեծ բնություն ունի։
Հարևանուհիս`Էմման, շատ համեղ սուրճ էր պատրաստում։
Оставить комментарий