Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»,նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ:Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով : Փորձ 1
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։
Աշխատանքի ընթացքը. սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ,նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի, թե ինչ եմ կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնեմ մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա ,կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:
Ես կարծում եմ, որ կալիումի պերմանգանատի լուծույթը կթափվի։
Ես շատ զարմացա, որ փորձը կատարելուց հետո մեր կարծիքին հակասեց այն։ Պերմանգանատի լուծույթը ամբողջովին գրավեց ավազի ազատ մոլերուլները և նույնիսկ չթափվեց։
Оставьте комментарий