Մեխանիկական ալիքներ

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց կոչվում է լայնական։ Ջրի մակերևույթին տարածվող ալիքների դեպքում ջրի մասնիկներն ու ալիքի վրայով լողացող փայտի կտորը վեր ու վար են շարժվում, իսկ ալիքը հեռանում է հորիզոնական ուղղությամբ։ Պարանի ծայրը վերև-ներքև շարժվելիս ալիքը տարածվում է այդ շարժման ուղղահայաց ուղղությամբ։

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, կոչվում է երկայնական։ Երկայնական ալիքի օրինակ՝ եթե ձեռքով պարբերաբար հարվածենք մի ծայրը պատին ամրացրած երկար, թույլ զսպանակի ազատ ծայրին, ապա կնկատենք, թե ինչպես է զսպանակի երկայնքով գալարների խտացումների և նոսրացումների տեսքով ալիք տարածվում։

Հարվածի ժամանակ գալարները զսպանակի այդ ծայրում մոտենում են իրար՝ կազմելով գալարների խտացում, իսկ երբ ձեռքը հեռացնում ենք զսպանակից, գալարները հեռանում են իրարից, և նախկին խտացման տեղում առաջանում է գալարների նոսրացում։ Զսպանակի գալարներն այսպիսով տատանվում են։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы