Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երկրորդ երգը։
- Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Լոք-լայն, լապտեր-լույսի աղբյուր
- Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։
Ըստ ստեղծագործության Հայկանուշը շատ գեղեցիկ, բարի և չնաշխարհիկ աղջիկ էր։
- Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։ Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.
Այն կերպարանքը և հայացքն ահեղ,
Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
Այժմ դառել է մի վճիտ աղբյուր,
Որից բխում է սեր հեզահամբյուր…
Ի՜նչ քաղցր ժպիտ, ի՜նչ քնքուշ շարժվածք.
Ե՜րբ է ունեցել անճոռնի կազմվածք…
Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –
Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.
Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,
Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.
Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,
Ահա եկել եմ ընկել ոտքերդ, Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».
- Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։
Բայց քեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել…
– Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա.
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կբերես.
Եթե ոչ՝ գիտե՞ս մերոնք ինչ կասեն,
Ի՜նչ բամբասանքներ վրաս կբարդեն.
Կասեն փախցրել է, փախցրել է նրան
Լեռներից փախած մի թափառական…
Оставить комментарий