Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:
1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:
Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:
Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:
2. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.
Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ, Գոյական
Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,
Ածական
Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,
Դերանուն
Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,
Թվական
Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,
Դերբայ
Զ. վարդի նման այտեր
Կապակցությամբ
Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :
Բառակապակցություն
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան-նրան ուշքի բերեց այդ սրտաբուխ ու մտերիմ ձայնը:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին– գարնան երեկոյան նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին :
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում- հարգանք էին ներշնչում ձեռքերը` կոշտուկներով պատված ու հողաբույր :
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ- փայտահատին հանկարծ մոտեցավ մի աղջիկ` անտառային հավերժահաստի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով- մեր փողոցով անցնում էր մի կին`երկարոտն ու նրբակազմ :
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ-երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ գազանիկը մարդու ձեռքերին նմանվող:
2. Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես, որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: – Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին-հավաքվածներին մի աղջիկ մոտեցավ` խուճապահար թռչունի նման:
Հավաքվածներին մոտեցավ խուճապահար թռչնի նման մի աղջիլ։
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես-Վերջալույսի շողերով օծված լեռը, առասպելական մի նահապետ էր կարծես։
առասպելական մի նահապետ էր կարծես լեռը` վարջակույսի շողերով օծված
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցու- Զանգը` կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած,, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Բոլորին հավաքում էր եկեղեցում կարկաչուն ու հատագ ձայնը, գլուխը գցած զանգը
Оставьте комментарий